Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի Սարգիս Սևանցի փողոցի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի և 1-ին վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի թիվ 13 շենքի հետնամասում հայտաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստատեղին էլ Գեղարքունիքի մարզի բնակիչ 80-ամյա Սերյոժա Ս.-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մոտ ապագայում մենք կբախվենք միջազգային ճնշման․ «Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Եվրոպան վախենում է, որ դուրս կմնա Ուկրաինայի համաձայնագրից, եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության հասնեն․ Ռուբիո Հազարավոր մարդիկ կարտոֆիլի պես իրար շալակ են երթևեկում, իսկ Տիգրան Ավինյանը այ այսպիսի լավ պայմաններ է ապահովում իր սիրելի աշխատողների համար․Սասուն Խաչատրյան Զելենսկին մանրամասներ է հայտնել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մասին Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու COP31 գագաթնաժողովին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից «Ուժեղ Հայաստանը» վաղն ակցիա կիրականացնի ԵՄ գրասենյակի դիմաց`«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով Իշխանությունները փոխվում են, ստորագրությունները՝ մնում․Լևոն Զարգարյան Էջմիածնում 15-ամյա աղջիկը դպրոցի մոտ դանակով հարվածել է ընկերուհուն. մանրամասներ դեպքից Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Տեսել եմ՝ ինչ շիտակ ու ազնիվ մարդ էր Արսենը. սա աշխարհի վրա չարացած, աշխարհից նեղացած, դժբախտ մարդկանց գործելաոճ է, խղճում եմ ձեր սերունդներին. Գոհար Մելոյան «Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է»․ Ի՞նչ է առաջարկում Արմեն Աշոտյանը «Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ Այս իշխանության օրոք կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց․ Ղազինյան Եվրոպայում ստեղծված խնդիրները պարզ լուծումներ չունեն․ Զաքարյան 86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Թիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել նույնիսկ Անտարկտիդայում, բայց ոչ Մոսկվայում Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերը՝ խոսքի ազատության սահմանափակման մտահոգությունների կենտրոնում Կալանավայրում Արսեն Գևորգյանի մահը ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական ահազանգը երկրում կալանքի կիրառման վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am