Զելենսկին մանրամասներ է հայտնել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառուցողական և բովանդակալից է անվանել Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները։

Ըստ նրա՝ կողմերը քննարկել են մարդասիրական հարցեր, ռազմագերիների ազատ արձակումը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և լարվածության թուլացմանն ուղղված միջոցառումները։ Դրա մասին Զելենսկին հայտնել է հանդիպումների առաջին օրվա վերաբերյալ ուկրաինական բանակցային խմբի զեկույցի արդյունքներով։

«Եռակողմ հանդիպումը կառուցողական էր և բավականին բովանդակալից։ Մենք ժամանակ ունեցանք քննարկելու մարդասիրական քայլերի անհրաժեշտությունն ու դրանց հնարավոր պարամետրերը։ Առաջնահերթությունը ռազմագերիների ազատ արձակումն է»,- X սոցիալական ցանցում գրել է Զելենսկին։

Նա նշել է, որ բանակցությունների մասնակիցները մանրամասն քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների բովանդակությունը և դրանց երկարաժամկետ գործունեության հիմքերը։ Կիևը պնդում է գործուն մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կտան կանխել պատերազմի վերսկսումը։ Բացի դրանից, կողմերը քննարկել են լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը։

Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության առջև կոնկրետ խնդիրներ է դրել հետագա երկխոսության համար։ Աշխատանքը կշարունակվի չորեքշաբթի՝ եռակողմ բանակցությունների նոր փուլի շրջանակում, ինչպես նաև առաջիկա օրերին ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների և եվրոպացի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում։

«Գլխավորը խաղաղությունը շոշափելիորեն մոտեցնելն է, և ուկրաինական կողմը զբաղվելու է բացառապես արդյունավետ, որակյալ և ազնիվ աշխատանքով»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ բանակցությունները կազմակերպելու, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններին՝ հանդիպումների համար հարթակ տրամադրելու համար։

Ըստ Զելենսկու՝ Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը նախ քննարկում է տեղի ունեցել եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որից հետո տեղի է ունեցել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հազարավոր մարդիկ կարտոֆիլի պես իրար շալակ են երթևեկում, իսկ Տիգրան Ավինյանը այ այսպիսի լավ պայմաններ է ապահովում իր սիրելի աշխատողների համար․Սասուն Խաչատրյան Զելենսկին մանրամասներ է հայտնել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մասին Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու COP31 գագաթնաժողովին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից «Ուժեղ Հայաստանը» վաղն ակցիա կիրականացնի ԵՄ գրասենյակի դիմաց`«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով Իշխանությունները փոխվում են, ստորագրությունները՝ մնում․Լևոն Զարգարյան Էջմիածնում 15-ամյա աղջիկը դպրոցի մոտ դանակով հարվածել է ընկերուհուն. մանրամասներ դեպքից Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Տեսել եմ՝ ինչ շիտակ ու ազնիվ մարդ էր Արսենը. սա աշխարհի վրա չարացած, աշխարհից նեղացած, դժբախտ մարդկանց գործելաոճ է, խղճում եմ ձեր սերունդներին. Գոհար Մելոյան «Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է»․ Ի՞նչ է առաջարկում Արմեն Աշոտյանը «Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ Այս իշխանության օրոք կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց․ Ղազինյան Եվրոպայում ստեղծված խնդիրները պարզ լուծումներ չունեն․ Զաքարյան 86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Թիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել նույնիսկ Անտարկտիդայում, բայց ոչ Մոսկվայում Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերը՝ խոսքի ազատության սահմանափակման մտահոգությունների կենտրոնում Կալանավայրում Արսեն Գևորգյանի մահը ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական ահազանգը երկրում կալանքի կիրառման վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը Վայքի ջրամատակարարումը կդադարեցվի Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am