Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից անդրադարձել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։

«Արսեն Գեւորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի։

Արսենը չլռեց անգամ այն ժամանակ, երբ այս աղետաբեր ու մահաբեր իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներն ու վարկաբեկման կազմակերպված

արշավները մեր երկրում դարձել էին ամենօրյա իրականություն։ Ցավոք, իշխանական մեքենայի ապօրինի և անպատասխանատու գործելաոճը չշրջանցեց նաև Արսենին:

Նրա մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ, ինչի համար պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից։

Քաղաքական հակառակորդների նկատմամբ անհիմն վարկաբեկումները, ատելության խոսքի տարածումը, արժանապատվության և բարի համբավի ոտնահարումը, ինչպես նաև ազատությունից զրկելու գործիքակազմի կիրառումը դարձել են իշխանության քաղաքական վարքագծի հիմնական բնորոշիչ դրսևորումներ։ Այս պայմաններում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է ոչ միայն խորը ցավակցություն, այլև հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն ու պատասխանատվության հստակ գնահատում։

Արսենի կորուստը միայն նրա ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը չէ։ Սա հերթական հարվածն է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարության, մարդկային արժանապատվության և սեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին ու կիսում եմ նրանց անսահման վիշտը։

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որպեսզի այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է»։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Զելենսկին մանրամասներ է հայտնել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մասին Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու COP31 գագաթնաժողովին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից «Ուժեղ Հայաստանը» վաղն ակցիա կիրականացնի ԵՄ գրասենյակի դիմաց`«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով Իշխանությունները փոխվում են, ստորագրությունները՝ մնում․Լևոն Զարգարյան Էջմիածնում 15-ամյա աղջիկը դպրոցի մոտ դանակով հարվածել է ընկերուհուն. մանրամասներ դեպքից Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Տեսել եմ՝ ինչ շիտակ ու ազնիվ մարդ էր Արսենը. սա աշխարհի վրա չարացած, աշխարհից նեղացած, դժբախտ մարդկանց գործելաոճ է, խղճում եմ ձեր սերունդներին. Գոհար Մելոյան «Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է»․ Ի՞նչ է առաջարկում Արմեն Աշոտյանը «Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ Այս իշխանության օրոք կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց․ Ղազինյան Եվրոպայում ստեղծված խնդիրները պարզ լուծումներ չունեն․ Զաքարյան 86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Թիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել նույնիսկ Անտարկտիդայում, բայց ոչ Մոսկվայում Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերը՝ խոսքի ազատության սահմանափակման մտահոգությունների կենտրոնում Կալանավայրում Արսեն Գևորգյանի մահը ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական ահազանգը երկրում կալանքի կիրառման վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը Վայքի ջրամատակարարումը կդադարեցվի Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am