Տեսել եմ՝ ինչ շիտակ ու ազնիվ մարդ էր Արսենը. սա աշխարհի վրա չարացած, աշխարհից նեղացած, դժբախտ մարդկանց գործելաոճ է, խղճում եմ ձեր սերունդներին. Գոհար Մելոյան

Այս իշխանությունը պատմության մեջ մնալու է խափանման ամենածանր միջոցը՝ կալանքը, ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ մահակ դարձնելով, հիմնովին խախտելով թե՛ մարդու ազատության սահմանափակման իրավական տրամաբանությունը, թե՛ կալանքի իրավական նշանակությունը, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Բայց այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն անպօրինաբար սահմանափակվելով չի բավարարվում։

Ընդդիմախոսների կալանքները զուգորդվում են այդ կալանքներն իրականացնելու համար խմբագրված ռեժիսորական աշխատանքների արդյունք հանդիսացող տեսանյութերով։ Այդ իրավապահ մարմինների օպերատիվ տեսանյութերն էլ՝ իշխանական ֆեյքերի, արբանյակների, ինչու ոչ հենց բարձրաստիճան պաշտոնյաների համար քարոզչանյութ են դառնում։

Բայց ինչ քարոզչության․ մարդու պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավն անխնա ոչնչացնող՝ հաշվի չառնելով իրենց կարգավիճակն ու իրավական արգելքները։ Դե պատկերացրեք, օրինակ՝ փոքր գյուղում, քաղաքում ապրող մարդն, ում միակ «մեղքը» եղել է հայրենասիրությունը, հետագայում ինչպես է ապրում։

Դե այս ամենը չեն հասկանա՝ պատիվ, արժանապատվություն, բարի համբավ, շրջապատ, ընկերներ, բարեկամներ չունեցողները։

Սա աշխարհի վրա չարացած, աշխարհից նեղացած, դժբախտ մարդկանց գործելաոճ է։ Խղճում եմ ձեր սերունդներին, որովհետև նրանք են կրելու ձեր հետևանքները, թեկուզ ձեր կողմից աղճատված, խեղաթյուրված ու այլասեռված միջավայրում ապրելով, ինչի դեմ ենք մենք պայքարում։

Այս ամենի հետևանքով ընդամենը մի քանի բառ ասելու հիմքով կալանավորվեց ու դատարանի դահլիճում բոլորիս աչքի առաջ մահացավ լուսահոգի Արմեն Գրիգորյանը։

Իշխանությանը հաղթելուց հետո սպանվեց լուսահոգի, սիրված մարդ Վոլոդյա Գրիգորյանը, ում սպանությունը մինչ օրս բացահայտված չէ։

Ու այսօր ապօրինի անազատության պայմաններում սրտի կաթվածից մահացավ «Ուժող Հայաստան» կուսակցության Ստեփանավանի ՏԻՄ ընտրության թեկնածու Արսեն Գևորգյանը։

Արսենին մի քանի անգամ եմ հանդիպել, բայց տեսել եմ իր հողի վրա, իր քաղաքում և գյուղերում, տեսել եմ այն սերն ու հարգանքը, որ վայելում էր, տեսել եմ ինչ շիտակ ու ազնիվ մարդ էր։ Հազար ափսոս:

Խորին ցավակցություններս Արսենի հիանալի ընտանիքին, զավակներին, ընկերներին, բարեկամներին, ստեփանավանցիներին, մեր թիմակիցներին, բոլորիս»,- նշել է Մելոյանը։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Տեսել եմ՝ ինչ շիտակ ու ազնիվ մարդ էր Արսենը. սա աշխարհի վրա չարացած, աշխարհից նեղացած, դժբախտ մարդկանց գործելաոճ է, խղճում եմ ձեր սերունդներին. Գոհար Մելոյան «Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է»․ Ի՞նչ է առաջարկում Արմեն Աշոտյանը «Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ Այս իշխանության օրոք կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց․ Ղազինյան Եվրոպայում ստեղծված խնդիրները պարզ լուծումներ չունեն․ Զաքարյան 86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Թիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել նույնիսկ Անտարկտիդայում, բայց ոչ Մոսկվայում Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերը՝ խոսքի ազատության սահմանափակման մտահոգությունների կենտրոնում Կալանավայրում Արսեն Գևորգյանի մահը ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական ահազանգը երկրում կալանքի կիրառման վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը Վայքի ջրամատակարարումը կդադարեցվի Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար. «Ազատություն» Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ «Ալե՛ն, բա քո հետույքը ինչի՞ ա մրմռում…». Արմինե Ադիբեկյան (video) Արսենյան ու մյուսներդ, Նիկոլի բերած խաղի կանոններով՝ ձեզանից են խլելու․․․ Երվանդ Բոզոյան (video) Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am