Եվրոպայում ստեղծված խնդիրները պարզ լուծումներ չունեն․ Զաքարյան

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը Եվրոպայում ընդլայնվող հասարակական բողոքի ալիքին է անդրադարձել․

«Աշխարհում սկսել են հարց բարձրացնել՝ ինչո՞ւ է Եվրոպայի կառավարությունների համար այդքան դժվար արձագանքել աճող բողոքի ցույցերին։

Առնվազն ութ եվրոպական երկներում սկսված բողոքի ցույցերի ալիքը թուլացման նշաններ չի ցուցաբերում։ Ցույցերը, որոնց նախաձեռնողները հիմնականում երիտասարդներն են, պայմանավորված են դպրոցներում առկա պայմաններից դժգոհությամբ, վառելիքի թանկացմամբ, պարենային ապրանքների գների աճով, բնակարանների անմատչելիությամբ, ինչպես նաև ապագայի նկատմամբ անորոշության ու անվստահության խորացմամբ։

Ցուցարարներին աջակցում են արհմիություններն ու եվրոպական ընդդիմադիր շարժումները, որոնք հանդես են գալիս կյանքի որակի բարելավման օգտին։ Բողոքի ցույցերն ընդգրկել են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Բելգիան և եվրոպական այլ երկրներ։

Իրավիճակից ակնառու է, որ Եվրոպայում ստեղծված խնդիրների համար պարզ լուծումներ գոյություն չունեն։ Կառավարությունների համար դժվար է արձագանքել իրավիճակին, քանի որ դրանցից շատերը մինչ այժմ չեն կարողացել առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք դուրս կլինեն ուժի ցուցադրումից։

Այդ հարցում իշխանությունները բախվում են բյուջետային լուրջ սահմանափակումներին, քանի որ շարունակաբար ավելացնում են ռազմական ծախսերը, ինչը բացասաբար է անդրադառնում սոցիալական ոլորտի վրա։ Իսկ սա արդեն իրավիճակի վատթարացման գործոններից մեկն է։

Եվրոպական մայրաքաղաքները փորձում են իրենց պայմաններով բանակցել բողոքի շարժումների առաջնորդների հետ, սակայն վերջիններիս այդ առաջարկները չեն համոզում, ինչն էլ հանգեցնում է անհնազանդությունների շարունակմանը և վերնախավերի կողմից պետական կառավարման համակարգը վերափոխելու փորձերին։

Սակայն ո՛չ ռեսուրսները, ո՛չ էլ քաղաքական կամքը բավարար չեն ներքաղաքական կայուն զարգացումներին վերադառնալու համար։ Այս ամենն իր հերթին հանգեցնում է ընդդիմադիր կուսակցությունների և նրանց համակիրների հետ բախումների, որոնք ակտիվորեն ընդլայնում են իրենց ազդեցությունը և արդյունքում կարող են վերցնել իշխանությունը։

Իհարկե, այս ամենը դեռևս միայն կանխատեսումներ են։

Սակայն ինչպես ԱՄՆ-ում Հանրապետականները տուժեցին իրանական պատերազմի արդյունքում առաջացած բարձր վառելիքային գներից, այնպես էլ Եվրոպայում՝ հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հարկերի ու սոցիալական բարեկեցության հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը»:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է»․ Ի՞նչ է առաջարկում Արմեն Աշոտյանը «Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ Այս իշխանության օրոք կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց․ Ղազինյան Եվրոպայում ստեղծված խնդիրները պարզ լուծումներ չունեն․ Զաքարյան 86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Թիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել նույնիսկ Անտարկտիդայում, բայց ոչ Մոսկվայում Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերը՝ խոսքի ազատության սահմանափակման մտահոգությունների կենտրոնում Կալանավայրում Արսեն Գևորգյանի մահը ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական ահազանգը երկրում կալանքի կիրառման վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը Վայքի ջրամատակարարումը կդադարեցվի Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար. «Ազատություն» Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ «Ալե՛ն, բա քո հետույքը ինչի՞ ա մրմռում…». Արմինե Ադիբեկյան (video) Արսենյան ու մյուսներդ, Նիկոլի բերած խաղի կանոններով՝ ձեզանից են խլելու․․․ Երվանդ Բոզոյան (video) Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նձ ես հեգնում․․․ Արմինե Ադիբեկյան (video) «Հայաստանն Իրանից հարվածներ է ստանալու»․ ինչ մեսիջ են ուղարկել․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am