Կալանավայրում Արսեն Գևորգյանի մահը ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական ահազանգը երկրում կալանքի կիրառման վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել։

««Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական ահազանգը՝ երկրում կալանքի կիրառման վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ։

Այս ողբերգությունը պահանջում է ոչ թե ձևական պարզաբանումներ, այլ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների լիարժեք, անկախ և թափանցիկ քննություն։

Մինչև ե՞րբ է առանձնակի ծանր հանցակազմ չունեցող գործերով խափանման միջոցը վերածվելու պատժի՝ դեռևս դատավճռի բացակայության պայմաններում։

Առանձին մտահոգության տեղիք է տալիս ՔԿԾ-ի տարածած հայտարարությունը, թե Արսեն Գևորգյանը առողջական խնդիրներից չի բողոքել։ Արդյո՞ք մարդու առողջության պահպանման պատասխանատվությունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ նա հասցնում է բարձրաձայնել իր խնդրի մասին։ Կամ ի՞նչ պետք է տեղի ունենար, եթե նա բողոքեր․ մարդու արժանապատվության և ինքնասիրության ծաղրուծանակ։

Մի՛ մոռացեք Արմեն Գրիգորյանին, ով մահացավ հենց դատարանի դահլիճում։

Եվ էլի քանի՞ քանիսն են նմանատիպ իրավիճակներում ու գործերով բերման ենթարկվում ու կալանավորվում՝ առանց հաշվի առնելու նրանց ֆիզիկական և հոգեկան առողջական վիճակը։

Գագիկ Ծառուկյանը և, առհասարակ, ընդդիմության առաջնորդներն ու բազմաթիվ այլ գործիչներ գտնվում են բանտերում, քանի դեռ ընթանում է նրանց առնչվող գործերի քննությունը։ Եվ այստեղ արդեն տրամաբանական հարց է առաջանում` ինչ նպատակով է կիրառվում կալանքը։

Մինչ Բաքվում մեր հայ եղբայրներին են պատանդ պահում, Հայաստանում, օրվա իշխանությունները քաղաքական այլախոհներին են պահում անազատության մեջ՝ քաղաքական պայքարում առավելության հասնելու համար։ Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի կամ այլախոհությունը լռեցնելու միջոց։ Մեր միասնական պահանջն է՝ անհապաղ ազատ արձակել նրանց բոլորին։

Կալանքը՝ որպես խափանման միջոց, վերածվում է պատժամիջոցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ։ Եվ այս վտանգավոր պրակտիկան անհապաղ պետք է փոխվի»,- ասվում է հայտարարությունում։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել նույնիսկ Անտարկտիդայում, բայց ոչ Մոսկվայում Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերը՝ խոսքի ազատության սահմանափակման մտահոգությունների կենտրոնում Կալանավայրում Արսեն Գևորգյանի մահը ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական ահազանգը երկրում կալանքի կիրառման վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը Վայքի ջրամատակարարումը կդադարեցվի Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար. «Ազատություն» Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ «Ալե՛ն, բա քո հետույքը ինչի՞ ա մրմռում…». Արմինե Ադիբեկյան (video) Արսենյան ու մյուսներդ, Նիկոլի բերած խաղի կանոններով՝ ձեզանից են խլելու․․․ Երվանդ Բոզոյան (video) Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նձ ես հեգնում․․․ Արմինե Ադիբեկյան (video) «Հայաստանն Իրանից հարվածներ է ստանալու»․ ինչ մեսիջ են ուղարկել․ Երվանդ Բոզոյան (video) «Հասմիկ Հակոբյան, վրեդ ղժացինք, բայց դու հասկանու՞մ ես, որ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) «Նիկոլը շփոթված վտանգի մեջ է․ սպասեք նրա գոռոցներին» (video) Փաշինյանին այդքան ժամանակ չի մնացել․ չի՛ հասցնելու․․․ (video) Սրբուհի Գալյա՛ն, ուշադիր լսիր՝ որտեղ է հանցանքը սկսվում․ Արմինե Ադիբեկյան (video) Ալեն Սիմոնյանի ասած խայտառակությունը մի բանի հետևանք է․ Երվանդ Բոզոյան (video) #ՈՒՂԻՂ․ «Մինչև պադվալի մուկ խլելու են ձեզանից. Գալյանի Նուբարաշենում եք հայտնվելու».Ադիբեկյան (video) Արսեն Գևորգյանի մահը հերթական ահազանգն է՝ կալանքի վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ․ հայտարարություն ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am