Արսեն Գևորգյանի մահը հերթական ահազանգն է՝ կալանքի վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ․ հայտարարություն

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել։

««Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական ահազանգը՝ երկրում կալանքի կիրառման վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ։

Այս ողբերգությունը պահանջում է ոչ թե ձևական պարզաբանումներ, այլ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների լիարժեք, անկախ և թափանցիկ քննություն։

Մինչև ե՞րբ է առանձնակի ծանր հանցակազմ չունեցող գործերով խափանման միջոցը վերածվելու պատժի՝ դեռևս դատավճռի բացակայության պայմաններում։

Առանձին մտահոգության տեղիք է տալիս ՔԿԾ-ի տարածած հայտարարությունը, թե Արսեն Գևորգյանը առողջական խնդիրներից չի բողոքել։ Արդյո՞ք մարդու առողջության պահպանման պատասխանատվությունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ նա հասցնում է բարձրաձայնել իր խնդրի մասին։ Կամ ի՞նչ պետք է տեղի ունենար, եթե նա բողոքեր․ մարդու արժանապատվության և ինքնասիրության ծաղրուծանակ։

Մի՛ մոռացեք Արմեն Գրիգորյանին, ով մահացավ հենց դատարանի դահլիճում։

Եվ էլի քանի՞ քանիսն են նմանատիպ իրավիճակներում ու գործերով բերման ենթարկվում ու կալանավորվում՝ առանց հաշվի առնելու նրանց ֆիզիկական և հոգեկան առողջական վիճակը։

Գագիկ Ծառուկյանը և, առհասարակ, ընդդիմության առաջնորդներն ու բազմաթիվ այլ գործիչներ գտնվում են բանտերում, քանի դեռ ընթանում է նրանց առնչվող գործերի քննությունը։ Եվ այստեղ արդեն տրամաբանական հարց է առաջանում` ինչ նպատակով է կիրառվում կալանքը։

Մինչ Բաքվում մեր հայ եղբայրներին են պատանդ պահում, Հայաստանում, օրվա իշխանությունները քաղաքական այլախոհներին են պահում անազատության մեջ՝ քաղաքական պայքարում առավելության հասնելու համար։ Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի կամ այլախոհությունը լռեցնելու միջոց։ Մեր միասնական պահանջն է՝ անհապաղ ազատ արձակել նրանց բոլորին։

Կալանքը՝ որպես խափանման միջոց, վերածվում է պատժամիջոցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ։ Եվ այս վտանգավոր պրակտիկան անհապաղ պետք է փոխվի»,- ասվում է հայտարարությունում։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Մինչև պադվալի մուկ խլելու են ձեզանից. Գալյանի Նուբարաշենում եք հայտնվելու».Ադիբեկյան (video) Արսեն Գևորգյանի մահը հերթական ահազանգն է՝ կալանքի վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ․ հայտարարություն ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին «Քաղաքական հետապնդման հերթական զոհը». Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի հայտարարությունը «Օրենքով գող»-ի որդին մեղադրվում է շորթման մեջ ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին Բացահայտեմ՝ ինչու է Փաշինյանն իրականում մերժել Ռուսաստանի առաջարկը․․․ Երվանդ Բոզոյան (video) Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհեր Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է #ՈՒՂԻՂ․ «Ար*ուն տենչողնե՛ր, ասեմ՝ ոնց ընդդիմադիր գործչին հասցրիք մшհվան»․ Գառնիկ Դանիելյան (video) «Սպանվում են ոչ միայն մարդիկ, այլ նաեւ մարդկային բարոյականությունը». Հակոբ Բադալյան «ԱՎՏՈԿԼԱՎՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». Անուշ Պողոսյան Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը․ Տիգրան Դումիկյան Պայթյուն՝ Փարաքարում. ծուխը նկատելի էր մի քանի կիլոմետրից «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում Արսեն Գևորգյանի մահը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման Ինչը հանգեցրեց Արսեն Գևորգյանի մահվանը․․․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը մանրամասնում է (video) «Զանգեզուրի միջանցքում» սկսվում են տեխնիկական աշխատանքները․ Hurriyet Մեդինսկին և Ումերովը հայտնել են, որ եռակողմ հանդիպման օրակարգում խաղաղության հասնելու ուղիներն են Արսեն Գևորգյանի մահը կանխելու հնարավորության քաղաքական պատասխանատվությունը կրում են իշխանությունները ՀԱԿ-ը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատած ահաբեկչական «ժողովրդավարության» մոդելը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am