Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհեր
Բուլղարիայի Յամբոլ քաղաքի մերձակայքում խիտ մառախուղի պատճառով խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ մայրուղում բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա, առնվազն 10 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել։
Բախման հետևանքով ճանապարհը պատվել է մեքենաների բեկորներով, մի քանի ավտոմեքենա բռնկվել է։ Դեպքի վայրում ծավալվել են փրկարարական աշխատանքներ։
Վթարի մասնակիցներից մեկը պատմել է, որ հրաշքով է կարողացել դուրս գալ իր մեքենայից։ Մեկ այլ վարորդ էլ կոտրել է այրվող ավտոմեքենայի ապակին և ներսից դուրս բերել այնտեղ գտնվող մարդուն։
«Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ։ Այստեղ շատ մարդիկ զոհվեցին։ Իմ անմիջապես հետևում մի տղամարդ մահացավ։ Իմ հետևում չորս բեռնատար էր։ Փառք Աստծո, ես ողջ մնացի», — պատմել է ականատեսներից մեկը։
Վթարի հանգամանքները պարզվում են։
