ՀԱԿ-ը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատած ահաբեկչական «ժողովրդավարության» մոդելը

Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը, ով Ստեփանավանի ավագանու հոկտեմբերի 25-ի ընտրություններում գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը։ Նա կալանավորվել էր քվեարկությունից չորս օր առաջ։ Հայ ազգային կոնգրեսն իր խորին ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և կուսակիցներին։

Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը:

Հայ ազգային կոնգրեսը վճռականորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատած ահաբեկչական «ժողովրդավարության» մոդելը, որի պայմաններում հիմնական ընդդիմադիր ուժերը ընտրություններից առաջ ենթարկվում են հալածանքների ու կալանավորումների, քարոզարշավի և քվեարկության ընթացքում՝ վարչական ճնշումների ու ապօրինությունների, իսկ ընտրություններից հետո՝ նոր բռնաճնշումների։ Երբ իշխանությունն իրավապահ մարմիններն օգտագործում է քաղաքական մրցակիցներին ճնշելու համար, այն սահմանափակում է նաև քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը։ Այս քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը քայլ առ քայլ տանում է դեպի բռնապետություն։

Սա նաև հստակ ազդակ պետք է դառնա մեր ժողովրդի և հանրության համար: Պետք է անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները և հարձակումները ժողովրդավարական ազատությունների դեմ, պատժել հակաժողովրդավարական և ապօրինի արարքներ գործած բոլոր պատասխանատուներին։

Հալածանքների ենթարկվող յուրաքանչյուր քաղաքական ուժի՝ ազատորեն գործելու և ընտրություններին մասնակցելու իրավունքի պաշտպանությունը բոլորիս գործն է։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Բացահայտեմ՝ ինչու է Փաշինյանն իրականում մերժել Ռուսաստանի առաջարկը․․․ Երվանդ Բոզոյան (video) Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհեր Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է #ՈՒՂԻՂ․ «Ար*ուն տենչողնե՛ր, ասեմ՝ ոնց ընդդիմադիր գործչին հասցրիք մшհվան»․ Գառնիկ Դանիելյան (video) «Սպանվում են ոչ միայն մարդիկ, այլ նաեւ մարդկային բարոյականությունը». Հակոբ Բադալյան «ԱՎՏՈԿԼԱՎՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». Անուշ Պողոսյան Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը․ Տիգրան Դումիկյան Պայթյուն՝ Փարաքարում. ծուխը նկատելի էր մի քանի կիլոմետրից «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում Արսեն Գևորգյանի մահը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման Ինչը հանգեցրեց Արսեն Գևորգյանի մահվանը․․․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը մանրամասնում է (video) «Զանգեզուրի միջանցքում» սկսվում են տեխնիկական աշխատանքները․ Hurriyet Մեդինսկին և Ումերովը հայտնել են, որ եռակողմ հանդիպման օրակարգում խաղաղության հասնելու ուղիներն են Արսեն Գևորգյանի մահը կանխելու հնարավորության քաղաքական պատասխանատվությունը կրում են իշխանությունները ՀԱԿ-ը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատած ահաբեկչական «ժողովրդավարության» մոդելը Սարսափելի մանրամասներ. ինչ պայմաններում է պահվել այսօր մшհացած Արսեն Գևորգյանը. Կարապետ Պողոսյան (video) Այսօր հերթական ընդդիմադիրը մшհացավ․ կատաստրոֆիկ հետևանքներ են լինելու (video) Դուք իշխանությանը մեղավոր համարու՞մ եք ընդդիմադիրի մահվան մեջ․ Գալյանի արձագանքը (video) Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Պահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ Սուրենյանց 21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am