ՔԿ-ից հաստատում են՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը մահացել է
Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանի խցակիցները երեկ նկատել են, որ նա իրեն վատ է զգում, առավոտյան լուսադեմին Գրիգորյանի համար «Շտապօգնություն» են կանչել։ Բժիշկների մոտ արձանագրվել է Գրիգորյանի մահը։ Այս մասին 24News-ին հայտնում եմ նախարարությունից։
Արսեն Գրիգորյանը ՔԿՀ է տեղափոխվել հոկտեմբերի 21-ին, ըստ Արդարադատության նախարարության՝ ոչ մի գանգատ չի ունեցել։
Հիշեցնենք, որ Գևորգյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում. այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ Գրիգորյանի կալանավորումը ունեցել է բացառապես քաղաքական նպատակներ և խնդիր ուներ ՏԻՄ ընտրություններից առաջ չեզոքացնել ընդդիմադիր թեկնածուին։
