Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկի 110/5 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Միքայել Ս.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հովսեփ Դ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Hyundai Elantra»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Chevrolet Volt»-ի վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի որոշմամբ բժշկական կենտրոնում արյան նմուշ է վերցվել , քանի որ կասկածվում է, որ նա եղել է ոչ սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Chevrolet Volt»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Hyundai Elantra»-ին։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Պլանավորված պարտություն․ օր 44 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Լավ լուր քաղաքացիների համար․ Ավագանու անդամ (video) Ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է նրան կալանավորելու պատվեր տվողը․ Ուժեղ Հայաստան Ալիևն անցնելու է գործողությունների․ դա բերելու է նոր արյ*ն ու․Արման Աբովյան (video) ԶՊՄԿ-ն երկրորդ անգամ հովանավորում է CASE KEY կրթական ծրագիրը Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մեղադրվում է շորթման մեջ․ նախաքննությունն ավարտվել է Ալիևն Արցախում շրջում է Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցում, իսկ ՀՀ-ում Կարապետյանն ԱԱԾ-ում է (video) ՔԿ-ից հաստատում են՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը մահացել է Կալանավայրերում ծանր հիվանդություններով մարդիկ են․․․ դիմում եմ Ավանեսյանին, Գալյանին․ Լիլիթ Գալսյան (video) 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով «Նիկոլն իր տրավմաներից չի ազատվում․վերջը գալու է․ Փաշինյանը հեռանալու է, ու․․․»․ Էլեանորա Մանանդյան (video) Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ» Անգրագիտությո՞ւն, թե՞ դավաճանություն․ աղաղակող բացահայտումներ կլինեն (video) Թևանյանին ներկայացվող մեղադրանքը պետք է լրջորեն անհանգստացնի իրական ընդդիմությանը. Արեգնազ Մանուկյան Թբիլիսիում Ալիևի կիսանդրին վնասելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացու դատը հետաձգվել է Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 2020 թվականի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը Արցախի և ՀՀ որոշ հատվածների օկուպացման նախերգանքն էր Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից Ինչո՞ւ են Եվրոպայում այդքան դժվար արձագանքում աճող բողոքի ցույցերին Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Արտակարգ իրավիճակ․ Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին «Opel Zafira»-կողաշրջված հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերի ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ» Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am