Ինչո՞ւ են Եվրոպայում այդքան դժվար արձագանքում աճող բողոքի ցույցերին

Աշխարհում սկսել են հարց բարձրացնել՝ ինչո՞ւ է Եվրոպայի կառավարությունների համար այդքան դժվար արձագանքել աճող բողոքի ցույցերին, գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Առնվազն ութ եվրոպական երկներում սկսված բողոքի ցույցերի ալիքը թուլացման նշաններ չի ցուցաբերում։ Ցույցերը, որոնց նախաձեռնողները հիմնականում երիտասարդներն են, պայմանավորված են դպրոցներում առկա պայմաններից դժգոհությամբ, վառելիքի թանկացմամբ, պարենային ապրանքների գների աճով, բնակարանների անմատչելիությամբ, ինչպես նաև ապագայի նկատմամբ անորոշության ու անվստահության խորացմամբ։

Ցուցարարներին աջակցում են արհմիություններն ու եվրոպական ընդդիմադիր շարժումները, որոնք հանդես են գալիս կյանքի որակի բարելավման օգտին։ Բողոքի ցույցերն ընդգրկել են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Բելգիան և եվրոպական այլ երկրներ։

Իրավիճակից ակնառու է, որ Եվրոպայում ստեղծված խնդիրների համար պարզ լուծումներ գոյություն չունեն։ Կառավարությունների համար դժվար է արձագանքել իրավիճակին, քանի որ դրանցից շատերը մինչ այժմ չեն կարողացել առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք դուրս կլինեն ուժի ցուցադրումից։

Այդ հարցում իշխանությունները բախվում են բյուջետային լուրջ սահմանափակումների հետ, քանի որ շարունակաբար ավելացնում են ռազմական ծախսերը՝ ինչը բացասաբար է անդրադառնում սոցիալական ոլորտի վրա։ Իսկ սա արդեն իրավիճակի վատթարացման գործոններից մեկն է։

Եվրոպական մայրաքաղաքները փորձում են իրենց պայմաններով բանակցել բողոքի շարժումների առաջնորդների հետ, սակայն վերջիններիս այդ առաջարկները չեն համոզում, ինչն էլ հանգեցնում է անհնազանդությունների շարունակմանը և վերնախավերի կողմից պետական կառավարման համակարգը վերափոխելու փորձերին։

Սակայն ո՛չ ռեսուրսները, ո՛չ էլ քաղաքական կամքը բավարար չեն ներքաղաքական կայուն զարգացումներին վերադառնալու համար։ Այս ամենն իր հերթին հանգեցնում է ընդդիմադիր կուսակցությունների և նրանց համակիրների հետ բախումների, որոնք ակտիվորեն ընդլայնում են իրենց ազդեցությունը և արդյունքում կարող են վերցնել իշխանությունը։

Իհարկե, այս ամենը դեռևս միայն կանխատեսումներ են։

Սակայն ինչպես ԱՄՆ-ում Հանրապետականները տուժեցին իրանական պատերազմի արդյունքում առաջացած բարձր վառելիքային գներից, այնպես էլ Եվրոպայում՝ հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հարկերի ու սոցիալական բարեկեցության հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը:

*** Ֆոտոիլյուստրացիան գեներացված է ԱԲ կողմից»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
2020 թվականի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը Արցախի և ՀՀ որոշ հատվածների օկուպացման նախերգանքն էր Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից Ինչո՞ւ են Եվրոպայում այդքան դժվար արձագանքում աճող բողոքի ցույցերին Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Արտակարգ իրավիճակ․ Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին «Opel Zafira»-կողաշրջված հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերի ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ» Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել․ «Հրապարակ» Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում․«Հրապարակ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Ինչ ունեցվածք ունի Ավանի փոխթաղապետ Արսեն Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ» Սեփական տանը սպшնվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ» Բացառիկ. ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Երևանի քաղաքապետարան, դուք ընդհանրապես վերահսկո՞ւմ եք, թե ինչ է կատարվում քաղաքի ճանապարհներին․Գայանե Պապոյան Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Թուրքիայում մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Թուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am