Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի փողոցներում խցանումները վաղուց արդեն մայրաքաղաքի բնակիչների ամենօրյա նյարդայնացնող խնդիրն են։

Քաղաքային իշխանությունը խնդրի լուծման համար նոր կառույց է ստեղծել՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը», որի տնօրենն է Էդուարդ Այվազյանը։ Սակայն նորաստեղծ հիմնարկի ղեկավարի նշանակման, նրա նախկին բիզնես գործունեության և Տիգրան Ավինյանի հետ ենթադրյալ բարեկամական կապի շուրջ արդեն իսկ հարցեր են հնչել։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ով է Էդուարդ Այվազյանը, ինչ ճանապարհ է անցել մինչև այս պաշտոնը և ինչ է հայտնի նրա բիզնես գործունեության մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը ստեղծվել է 2025 թվականի նոյեմբերի 18-ին՝ ավագանու որոշմամբ, իսկ պետական գրանցում է ստացել 2026 թվականի հունվարի 5-ին։ Կառույցի հիմնական առաքելությունն է մայրաքաղաքում երթևեկության հոսքերի ուսումնասիրությունը, խցանումների պատճառների վերլուծությունը, հանրային տրանսպորտի աշխատանքի վերահսկումը և երթևեկության կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումը։

Հատկանշական է, որ նոր հիմնարկը բավականին թանկ է նստում Երևանի բյուջեի վրա։ Այն նախատեսված է 74 աշխատակցի համար, իսկ աշխատավարձերի ամսական ֆոնդը կազմում է 41 մլն 295 հազար դրամ։ Տնօրենի ամսական աշխատավարձը սահմանվել է 1 մլն 800 հազար դրամ։ Տարեկան միայն աշխատավարձերի համար նախատեսված գումարը կազմում է 495 մլն 540 հազար դրամ։ Սա այն դեպքում, երբ քաղաքապետարանում կա տրանսպորտի վարչություն, բազմաթիվ աշխատակիցներ, որոնց պարտականությունն է զբաղվել մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներով։

Իսկ ո՞վ է այդքան պատասխանատու և լավ վարձատրվող պաշտոնը զբաղեցնող Էդուարդ Այվազյանը։

«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ Էդուարդ Այվազյանը 2023 թվականին հիմնադրել է «Ին շին» ՍՊԸ-ն։ Ընկերությունը արտաքին գովազդի ոլորտում գործունեություն է ծավալել, մասնավորապես՝ Երևանի Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում երկու գովազդային վահանակ տեղադրելու թույլտվություն է ստացել։

Սակայն 2024 թվականի նոյեմբերի 21-ին Այվազյանը ընկերության իր մասնաբաժինը փոխանցել է Վազգեն Օհանջանյանին։ Ուշագրավ է, որ դրանից ընդամենը 25 օր անց՝ դեկտեմբերի 16-ին, նա նշանակվել է Երևանի քաղաքապետարանին պատկանող «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Այսինքն՝ Այվազյանը մասնավոր ընկերության հիմնադիր լինելուց և դրանում իր բաժնեմասը փոխանցելուց հետո հայտնվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տրանսպորտային կառույցի ղեկավար պաշտոնում, իսկ հետագայում արդեն ստանձնել է մայրաքաղաքի երթևեկության կառավարման նորաստեղծ կենտրոնի ղեկավարումը։

Նրա նշանակման շուրջ քաղաքական աղմուկը մեծացավ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հրապարակավ հայտարարեց, որ Այվազյանը Տիգրան Ավինյանի զարմիկի ամուսինն է։ Զարոկյանը նաև կասկածի տակ դրեց նրա մասնագիտական համապատասխանությունը՝ պնդելով, որ խցանումների և երթևեկության կառավարման համար պատասխանատու կառույցի ղեկավար պետք է լիներ ոլորտի մասնագետը։

Ավինյանի և Այվազյանի ենթադրյալ բարեկամական կապի մասին այս հայտարարությունը պաշտոնապես հաստատված փաստ չէ, սակայն այն հանրային քննարկման առարկա է դարձել։

Երևանցիներին, սակայն, հետաքրքրում է ոչ թե նոր կառույցների անվանումների ավելացումը, այլ այն, թե երբ են վերջապես վերանալու մայրաքաղաքի խցանումները։ Եվ կոնկրետ ի՞նչ է անում քաղաքապետարանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ» Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել․ «Հրապարակ» Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում․«Հրապարակ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Ինչ ունեցվածք ունի Ավանի փոխթաղապետ Արսեն Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ» Սեփական տանը սպшնվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ» Բացառիկ. ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Երևանի քաղաքապետարան, դուք ընդհանրապես վերահսկո՞ւմ եք, թե ինչ է կատարվում քաղաքի ճանապարհներին․Գայանե Պապոյան Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Թուրքիայում մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Թուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը Մեր պայքարը չի կասեցվելու. Սամվել Կարապետյան Պետք է սրանց հեռացնել. Հրայր Կամենդատյան Հանուն Փաշինյանի զեղչ կանեմ․ Ադրբեջանցի վաճառողը՝ հայ գնորդին 2020 թ-ին էլ էին ասում, որ նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Չափազանց կարևոր է, թե ինչ նպատակներ ես դնում քո առջև պարտությունից հետո. Գառնիկ Դանիելյան Ուշադրություն․ կա փակ ճանապարհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am