Մեր պայքարը չի կասեցվելու. Սամվել Կարապետյան

Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար մեր նորագույն պատմության ամենածանր օրերից է։ Օր, որը հիշեցնում է, թե ինչպես մի ամբողջ ազգ 44 օր աննահանջ պայքարեց հանուն հայրենիքի, սակայն այդ ողջ ընթացքում երկրի ղեկավարների ճակատագրական սխալների հետևանքով կանգնեց ծանրագույն կորուստների ու պարտության առաջ, այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Այսօր՝ վեց տարի անց, մենք շարունակում ենք կրել այդ սխալների հետևանքները։

Ես նախկինում էլ ասել եմ՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ բանակցային դիրքեր, որոնց ճիշտ օգտագործման դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտերում և չկորցնել Հայաստանի տարածաշրջանային կշիռը։

Սակայն այդ հնարավորությունները մսխվեցին։ Եվ այսօր Ադրբեջանը շարունակում է պայմաններ թելադրել Հայաստանին՝ ընդհուպ միջամտելով Հայաստանի ներքին գործերին և պահանջելով փոխել մեր Սահմանադրությունը։

Սա այն քաղաքականության հետևանքն է, որով պետական շահի հետևողական պաշտպանությունը փոխարինվել է միակողմանի զիջումներով։

Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային համախմբում։ Անկախ նրանից՝ մենք բանտում ենք, Ազգային ժողովում, թե Հայաստանի ցանկացած անկյունում, մեր պայքարը չի կասեցվելու և մնում է նույնը՝ հանուն անկախ Հայաստանի, ազգային արժանապատվության և գալիք սերունդների անվտանգ ապագայի։

Դա են մեզանից պահանջում Եռաբլուրում ձայնարկող եռագույնները և գալիք սերունդների հանդեպ մեր պատասխանատվությունը։

Հավերժ փա՛ռք մեր հերոսներին։ Խունկ և խոնարհում նրանց անմահ հիշատակին»։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը Մեր պայքարը չի կասեցվելու. Սամվել Կարապետյան Պետք է սրանց հեռացնել. Հրայր Կամենդատյան Հանուն Փաշինյանի զեղչ կանեմ․ Ադրբեջանցի վաճառողը՝ հայ գնորդին 2020 թ-ին էլ էին ասում, որ նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Չափազանց կարևոր է, թե ինչ նպատակներ ես դնում քո առջև պարտությունից հետո. Գառնիկ Դանիելյան Ուշադրություն․ կա փակ ճանապարհ Բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ» ընկերության բենզին տեղափոխող ավտոցիստեռնը Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում 10 ժամ ջուր չի լինելու Տվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. քաղաքագետ Անկախ ներսի ու դրսի թշնամիների ցանկությունից՝ նրանք պայքարել են․ Աբրահամյան Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին Սահմանափակումներ են մտցվել Գերեզմանը հայտնաբերել է թալանված Արցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Հայաստանն առաջին մեդալն է ապահովել ՀԷԿ-ում 51-ամյա վարպետը էլեկտրահարվել է․ նրա առողջական վիճակը ծանր է Տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը Վրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում Ընդդիմությունը կա՛մ կանցնի այդ կարմիր գիծը, կա՛մ․․․ Հայկ Նահապետյանը զգուշացնում է (video) Լսեցի՞ք՝ ինչ ասաց Ռուբեն Ռուբինյանն իր հայրիկին․ աղբակույտը վերադառնում է իրեն․ Սուրեն Սուրենյանց (video) Ռուսաստանն ազդանշան է ուղարկել. «Հույսեր չունենաք» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am