Հյուսիսային Կորեան շրջանցել է ՄԱԿ-ի պատժամիջոցները եւ վաստակել 200 միլիոն դոլար

Հյուսիսային Կորեան 2017 թվականին ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանցմամբ զենքի և ածխի արտահանումից ստացել է 200 միլիոն դոլար: Այս մասին, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, ասվում է ՄԱԿ-ի անկախ դիտորդների կազմած զեկույցում: Ըստ զեկույցի, Հյուսիսային Կորեան ածուխը տեղափոխել է Ռուսաստանի, Չինաստանի, Մալայզիայի և Վիետնամի նավահանգիստներ՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր, որոնցում որպես ապրանքի ծագման վայրեր նշվում են Չինաստանն ու Ռուսաստանը, գրում է Ազատությունը: Զեկույցի հեղինակները ուսումնասիրել են նաև Սիրիայի և Մյանմայի հետ Փհենյանի համագործակցությունը: Փաստաթղթում ասվում է, որ 2012-2017 թվականներին ավելի քան 40 չհայտարարագրված բեռներ են ուղևորվել դեպի Գիտական հետազոտությունների սիրիական կենտրոն, որը, ըստ Reuters-ի, համակարգում է Սիրիայում քիմիական զենքի ծրագիրը: Ըստ զեկույցի՝ Հյուսիսային Կորեայից Մյանմա են ներկրվել «երկինք-երկիր» տեսակի բալիստիկ հրթիռներ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սահմանափակել է հյուսիսկորեական ածխի արտահանումը 2016 թվականին, անցյալ տարեվերջին էլ որոշել է է՛լ ավելի խստացնել գործող պատժամիջոցները՝ ի պատասխան Փհենյանի հրթիռային հերթական փորձարկումների: Նոր սահմանափակումների համաձայն՝ Հյուսիսային Կորեայի նավթամթերքի արտահանումը կկրճատվի 85 տոկոսով, իսկ հյուսիսկորեացի բանվորները ստիպված կլինեն արտասահմանից հայրենիք վերադառնալ երկու տարվա ընթացքում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am