Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ) երկրի նախագահի պաշտոնի համար պաշտոնապես առաջադրել է Իլզե Այգների թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

Այգները, որը ՔԴՄ-ի քույր կուսակցության՝ Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) անդամ է, ներկայում զբաղեցում է Բավարիայի լանդթագի (երկրամասային խորհրդարանի) նախագահի պաշտոնը։ Անգելա Մերկելի կառավարման տարիներին նա զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։

Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մերցը հայտարարել է, որ ինքն ու Այգները միմյանց ճանաչում են արդեն տասնամյակներ շարունակ, և բարձր է գնահատել նրա մարդկային հատկանիշները։

«Իլզե Այգների ընտրությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կունենա արժանապատիվ և սրտացավ նախագահ, նախագահ, որը կմիավորի մարդկանց, կուղղորդի նրանց և կնախաձեռնի բանավեճեր», – ասել է Մերցը։

61-ամյա Այգներն իր հերթին Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ «շատ զգացված է» առաջադրման կապակցությամբ և ցանկանում է ապացուցել, որ արժանի է իրեն ցուցաբերված աջակցությանը։

Այսպիսով, Այգները կարող է դառնալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում նախագահի պաշտոնում առաջին կինը և Քրիստոնեասոցիալական միության առաջին ներկայացուցիչը։

2027 թ. հունվարի 30-ին հատուկ մարմինը՝ Դաշնային ժողովը, կհավաքվի հաջորդ նախագահին ընտրելու համար։ Դաշնային ժողովը բաղկացած է 1260 պատվիրակներից, որոնց մի կեսը Բունդեսթագի պատգամավորներն են, իսկ երկրորդ կեսը բաղկացած է դաշնային երկրամասերի խորհրդարանների կողմից առաջադրված ընտրիչներից։

Գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնավարման երկու ժամկետի ավարտվելուց հետո այլևս չի կարող առաջադրվել։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Տվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. քաղաքագետ Անկախ ներսի ու դրսի թշնամիների ցանկությունից՝ նրանք պայքարել են․ Աբրահամյան Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին Սահմանափակումներ են մտցվել Գերեզմանը հայտնաբերել է թալանված Արցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Հայաստանն առաջին մեդալն է ապահովել ՀԷԿ-ում 51-ամյա վարպետը էլեկտրահարվել է․ նրա առողջական վիճակը ծանր է Տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը Վրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում Ընդդիմությունը կա՛մ կանցնի այդ կարմիր գիծը, կա՛մ․․․ Հայկ Նահապետյանը զգուշացնում է (video) Լսեցի՞ք՝ ինչ ասաց Ռուբեն Ռուբինյանն իր հայրիկին․ աղբակույտը վերադառնում է իրեն․ Սուրեն Սուրենյանց (video) Ռուսաստանն ազդանշան է ուղարկել. «Հույսեր չունենաք» (video) Պայթյուն Թուրքիայի Իզմիր քաղաքում. կան զոհեր «Վասալ Փաշինյանին Ալիևը նորից խայտառակել է» (video) ԿԸՀ-ն հավատարմագրել է Ազատ քվե դիտորդական առաքելությունը Ալիևն արդեն խախտել է այդ պայմանագրի գլխավոր նախապայմաններից մեկը․ Գոհար Մելոյան (video) Ջերմուկի Արսենյանի տղեն իր ունեցվածքը դուրս է տանում․ Նիկոլը «կուտի» նրան, ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Հենց այս կետում Փաշինյանին կանգնեցնելու ենք, իսկ հետո․․․ Տիգրան Աբրահամյան (video) Младшего брата бывшего премьер-министра Венгрии задержали по подозрению в незаконной переправке мигрантов через границу «Ալե՛ն, ինչքան ուզում ես խելոք պահիր քեզ, Ալիևը ծեծը տալու է» (video) Մանե Թանդիլյանի կոշտ պատասխանը Փաշինյանի ՄԻՊ-ին․․․ (video) Ասեմ՝ Նիկոլի որ սխալ հաշվարկի պատճառով Հայաստանը թանկ վճարեց պատերազմում․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am