ՀԷԿ-ում 51-ամյա վարպետը էլեկտրահարվել է․ նրա առողջական վիճակը ծանր է

Հոկտեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ աշխատավայրում աշխատանքներ կատարելիս «3-րդ աստիճանի այրվածքներով, մարմնի տարբեր մասերում» ախտորոշմամբ մի տղամարդ բուժօգնության է տեղափոխվել «Կապանի» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Արա Մ․-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել «Էնգելս Թումանյան» ՍՊԸ-ին պատկանող ՀԷԿ-ից։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կապանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Արա Մ․-ն Դավիթ Բեկ բնակավայրում գտնվող «Էնգելս Թումանյան» ՍՊԸ-ի հիդրոէլեկտրակայանում իր կողմից տեղադրված երկաթե աստիճանի միջոցով բարձրացել է էլեկտրական վահանակի վրա՝ պարզելու ՀԷԿ-ի հոսանքազրկման պատճառը։ Այդ ընթացքում նա հոսանքահարվել է, ստացել այրվածքներ և աստիճանի հետ միասին ընկել գետնին, որից հետո տեղափոխվել է «Կապանի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արա Մ․-ն աշխատում է «Էնգելս Թումանյան» ՍՊԸ-ի ՀԷԿ-ում՝ որպես վարպետ։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
ՀԷԿ-ում 51-ամյա վարպետը էլեկտրահարվել է․ նրա առողջական վիճակը ծանր է Տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը Վրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում Ընդդիմությունը կա՛մ կանցնի այդ կարմիր գիծը, կա՛մ․․․ Հայկ Նահապետյանը զգուշացնում է (video) Լսեցի՞ք՝ ինչ ասաց Ռուբեն Ռուբինյանն իր հայրիկին․ աղբակույտը վերադառնում է իրեն․ Սուրեն Սուրենյանց (video) Ռուսաստանն ազդանշան է ուղարկել. «Հույսեր չունենաք» (video) Պայթյուն Թուրքիայի Իզմիր քաղաքում. կան զոհեր «Վասալ Փաշինյանին Ալիևը նորից խայտառակել է» (video) ԿԸՀ-ն հավատարմագրել է Ազատ քվե դիտորդական առաքելությունը Ալիևն արդեն խախտել է այդ պայմանագրի գլխավոր նախապայմաններից մեկը․ Գոհար Մելոյան (video) Ջերմուկի Արսենյանի տղեն իր ունեցվածքը դուրս է տանում․ Նիկոլը «կուտի» նրան, ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Հենց այս կետում Փաշինյանին կանգնեցնելու ենք, իսկ հետո․․․ Տիգրան Աբրահամյան (video) Младшего брата бывшего премьер-министра Венгрии задержали по подозрению в незаконной переправке мигрантов через границу «Ալե՛ն, ինչքան ուզում ես խելոք պահիր քեզ, Ալիևը ծեծը տալու է» (video) Մանե Թանդիլյանի կոշտ պատասխանը Փաշինյանի ՄԻՊ-ին․․․ (video) Ասեմ՝ Նիկոլի որ սխալ հաշվարկի պատճառով Հայաստանը թանկ վճարեց պատերազմում․ Սուրենյանց (video) Կապանի քաղաքապետի ՔՊ֊ական թեկնածուն ՀՀ ամենահարուստ պաշտոնյան է․ oragir.news Ռուսաստանն իր խոսքը գետնին չի գցում․ ինչու՞ է Փաշինյանն Ալեն Սիմոնյանի ուղարկել Մոսկվա․ Նահապետյան (video) Փաշինյանի արածի վերջը չկա․․․ մի քանի տարվա հարց կլինի, որ․․․ Ավետիք Չալաբյան (video) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Ես հենց դրա մասին գրել եմ․գիտե՞ք՝ Հայաստանն այս պահին ինչ է ստորագրելու․․․ բացահայտվում է․ Զուրաբյան (video) Միջադեպ՝ Գյումրիում ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ. տուժողն ուկրաինացի է․ «Ազատություն» «Հասանք գեյերին․ ի՞նչ են Եվրոպայից ստիպում Նիկոլին անել»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Գագիկ Ծառուկյանի բանաձևը». ֆիլմ՝ նվիրված Ծառուկյանի կառուցած հոգևոր-մշակութային կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am