Ֆոն դեր Լայենը հաստատել է մասնակցությունը

Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը բարձրաստիճան պաշտոնյաների համատեղ խումբ կուղարկեն Աբու Դաբիում կայանալիք խաղաղության եռակողմ բանակցություններին, որը կանցկացնի Միացյալ Նահանգներն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Euronews-ից, այս մասին նոյեմբերի 9-ի առավոտյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«ԵՄ-ն ներկա կլինի մեր գործընկերների հետ միասին», – նշել է նա։

«Սև ծովում նավագնացության ազատությունը պետք է վերականգնվի և պահպանվի։ Ես վերահաստատեցի իմ աջակցությունը հրադադարի վերաբերյալ նրա (խմբ․՝ Զելենսկու) կոչին, որը կներառի պարենային և էներգետիկ ենթակառուցվածքները», – հավելել է ֆոն դեր Լեյենը։

Եվրոպական խորհրդի խոսնակը նույնպես հաստատել է եվրոպացիների մասնակցությունը բանակցություններին։

Ըստ տեղեկությունների՝ այս կառույցներին կմիանա E3 ձևաչափը, որը ներառում է Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիան կլինի Աբու Դաբիում և լսելի կդարձնի Եվրոպայի ձայնը։

ԵՄ պատվիրակությունը կգլխավորեն ֆոն դեր Լայենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Աննա Մարիա Բուրան։

Երկու հաստատություններն էլ նախկինում հայտարարել էին ռուսական պատվիրակության հետ ուղիղ երկխոսության պատրաստակամության մասին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Աբու Դաբիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։

«Ինչ վերաբերում է եվրոպացիների ներկայությանը, դուք գիտեք, որ կան հաղորդակցության առանձին ուղիներ ամերիկացիների և եվրոպացիների միջև, ուկրաինացիների և եվրոպացիների միջև», – նշել է Պեսկովը։

Աբու Դաբիում բանակցությունները տեղի կունենան երկու օր՝ նոյեմբերի 10-11-ին՝ նշանավորելով եռակողմ շփումների վերսկսումը փետրվարից ի վեր։

Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Ռուսաստանյան պատվիրակությունը կգլխավորի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Միացյալ Նահանգները կներկայացնեն հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հայկական կողմի հավաստիացումները Իրանին Ֆոն դեր Լայենը հաստատել է մասնակցությունը Ադրբեջանի սահմանադրությամբ Սյունիքը, Վայոց Ձորը իրենցն են, հասկանու՞մ եք՝ ինչ է լինելու (video) Միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ Արթուր Դանիելյանի ձերբակալությունը ժողովրդավարական հետընթացի մտահոգություններ է առաջացրել․ DW «Մի կում ջուր խմեմ` չվատանամ…»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի խոսքերը մեկնաբանելուց առաջ (video) #ՈՒՂԻՂ․ Հենց այսօր Փաշինյանը խայտառակ հայտարարություն արեց․ «Հարիֆներն ընկել են ոտքերը»․ Սուրենյանց (video) Նպաստել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը․ Շոյգու Ալեն Սիմոնյանը բացահայտեց՝ «Էրատոյի վրա հույս չդնեք»․ Հայկ Նահապետյան (video) Բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում Ռուսաստանը հարվածել է Օդեսային․ կան զոհեր և վիրավոր Ձեր պալատից տեսնու՞մ եք՝ ինչ է կատարվում Երևանում․ լրագրողն Ավինյանին նկարներ ցույց տվեց (video) Փաշինյանը կմեկնի Թուրքիա Մոսկվան Փաշինյանից պատասխան է պահանջում․Հայաստանը զրկվելու է բոլոր առավելություններից (video) Կարող է լինել հայկական օրակարգով ձևավորված առաջարկ և ոչ երբեք ալիևյան Սահմանադրություն․ Աննա Գրիգորյան Ինչ անելու առաջիկայում ընդդիմությունը․ Աննա Գրիգորյանը փակագծեր բացեց (video) «Անողին կախե՛ք». թեժ լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի և Տիգրան Ավինյանի միջև (video) Իտալական մամուլը գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Կոմոյի դեմ հանդիպումից հետո Պեսկովը՝ առաջնորդների հանդիպման մասին Արտակարգ իրավիճակ Գորիսում․ բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am