Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ

Իրաքը Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը:

«Ամերիկյան կողմի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ իրաքյան նավթը Հորմուզի նեղուցով, մասնավորապես՝ Օմանի մերձակայքով անցնող ծովային ուղով արտահանելու վերաբերյալ», – հայտարարել է պաշտոնյան:

Հուսեյնի խոսքով՝ չորս ամսից ավելի է՝ Իրաքը չէր կարողանում նավթ արտահանել այս ջրային ուղով, ինչը հանգեցրել է մոտ 60 միլիարդ դոլարի կորստի:

Նա նաև հայտնել է, որ դրա դիմաց Վաշինգտոնը խնդրել է, որ Իրաքը փակի Իրանի հետ սահմանային անցակետերը՝ բացի երկուսից: Թե որ երկու անցակետերը բաց կմնան, առայժմ չի որոշվել: Նախարարի խոսքով՝ սա Իրանի համար կարող է «պատիժ դառնալ», սակայն տնտեսական տեսանկյունից բացասաբար կանդրադառնա նաև Իրաքի վրա:

Reuters-ը նշում է, որ հոկտեմբերին Իրաքի նավթի արտահանումը վերականգնվել է՝ սեպտեմբերի կտրուկ անկումից հետո։ Նշվում է, որ ըստ Իրաքի էներգետիկայի ոլորտի պաշտոնյաների՝ արտահանումն աճել է՝ հասնելով օրական մոտ 3,5 միլիոն բարելի՝ սեպտեմբերին գրանցված օրական 2,65 միլիոն բարելի դիմաց։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ Արթուր Դանիելյանի ձերբակալությունը ժողովրդավարական հետընթացի մտահոգություններ է առաջացրել․ DW «Մի կում ջուր խմեմ` չվատանամ…»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի խոսքերը մեկնաբանելուց առաջ (video) #ՈՒՂԻՂ․ Հենց այսօր Փաշինյանը խայտառակ հայտարարություն արեց․ «Հարիֆներն ընկել են ոտքերը»․ Սուրենյանց (video) Նպաստել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը․ Շոյգու Ալեն Սիմոնյանը բացահայտեց՝ «Էրատոյի վրա հույս չդնեք»․ Հայկ Նահապետյան (video) Բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում Ռուսաստանը հարվածել է Օդեսային․ կան զոհեր և վիրավոր Ձեր պալատից տեսնու՞մ եք՝ ինչ է կատարվում Երևանում․ լրագրողն Ավինյանին նկարներ ցույց տվեց (video) Փաշինյանը կմեկնի Թուրքիա Մոսկվան Փաշինյանից պատասխան է պահանջում․Հայաստանը զրկվելու է բոլոր առավելություններից (video) Կարող է լինել հայկական օրակարգով ձևավորված առաջարկ և ոչ երբեք ալիևյան Սահմանադրություն․ Աննա Գրիգորյան Ինչ անելու առաջիկայում ընդդիմությունը․ Աննա Գրիգորյանը փակագծեր բացեց (video) «Անողին կախե՛ք». թեժ լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի և Տիգրան Ավինյանի միջև (video) Իտալական մամուլը գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Կոմոյի դեմ հանդիպումից հետո Պեսկովը՝ առաջնորդների հանդիպման մասին Արտակարգ իրավիճակ Գորիսում․ բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Իլհամ Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում «Ոտքերը ընկնել, լպստել պետք չէր»․ սեպտեմբերի 1-ին Մոսկվան հստակ ասել էր՝ ինչ է լինելու․ Նահապետյան (video) Ի՞նչ է տեսել Անահիտ Մանասյանը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի խցերում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am