Սաակաշվիլին վախենում է
«Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վախենում է փետրվարի 4-ին Կիեւում իր երթի ժամանակ սադրանքներից՝ նախատեսված եւս մեկ ակցիայի պատճառով, որը, նրա կարծիքով, վճարվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կողմից:Հենց նոր տեղեկացա, որ «Ավտո Եվրո Ուժ» կազմակերպությունը փետրվարի 4-ին Կրեշչատիկում բողոքի ակցիա է նախատեսել: Ըստ որում՝ կազմակերպիչները վերջին պահին փոխել են ակցիայի ժամը եւ այնպիսի սկիզբ նշանակել, որ այն համընկնի մեր՝ Պրոշենկոյի հրաժարականի պահանջով մեծաթիվ ակցիային: Ես ճշգրիտ տեղեկություն ունեմ, որ «Ավտո Եվրո Ուժ»-ի ղեկավարը նախագահի աշխատակազմից փող է ստացել, որ մեր երթին խանգարի, միաժամանակ Կրեշչատիկում երկաթե կառուցվածքներ են տեղադրել, որպեսզի մենք չկարողանանք բեմ դնել»,- Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վախենում է փետրվարի 4-ին Կիեւում իր երթի ժամանակ սադրանքներից՝ նախատեսված եւս մեկ ակցիայի պատճառով, որը, նրա կարծիքով, վճարվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կողմից: Այս մասին նա գրել է Facebook-ում :
