Իտալական մամուլը գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Կոմոյի դեմ հանդիպումից հետո

Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կոմոյի» նկատմամբ։ Հանդիպումից հետո իտալական առաջատար մարզական պարբերականները գնահատել են «ներաձուրիների» ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղը։

Հայ կիսապաշտպանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից և խաղադաշտ է դուրս եկել 73-րդ րոպեին՝ փոխարինելով Պյոտր Զելինսկուն։ Չնայած սահմանափակ խաղաժամանակին՝ 37-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ է մտել խաղի մեջ և օգնել Կրիստիան Կիվուի գլխավորած թիմին հանգիստ հասցնել հանդիպումը հաղթական ավարտի։

Իտալական մամուլը միաձայն դրական է գնահատել Մխիթարյանի գործողությունները.

Eurosport (6 միավոր). «Խաղադաշտ դուրս գալով՝ նա մեծ հստակությամբ և սառնասրտությամբ ղեկավարեց թիմի խաղը հանդիպման վերջնամասում»։

Sky Sport (6 միավոր). Հեռուստաընկերության մեկնաբան Ֆեդերիկո Ձանկանը ևս 6 բալով է գնահատել հայ կիսապաշտպանի ելույթը։

Tuttomercatoweb և CalcioNews24 (6 միավոր). Պարբերականներն ընդգծել են, որ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել կենտրոնական գոտում գնդակի վերահսկողությունն ուժեղացնելու համար և լիովին կատարել է իր առջև դրված առաջադրանքը։

Հիշեցնենք, որ միլանյան ակումբի հաղթանակն ապահովել են դեռևս առաջին խաղակեսում խփված գոլերը․ 12-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, իսկ 19-րդ րոպեին Մարկուս Թյուրամը կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» շարունակում է պայքարը մրցաշարային աղյուսակի առաջատար դիրքերի համար։

Աղբյուրը՝ Armsport.am:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Օդեսային․ կան զոհեր և վիրավոր Ձեր պալատից տեսնու՞մ եք՝ ինչ է կատարվում Երևանում․ լրագրողն Ավինյանին նկարներ ցույց տվեց (video) Փաշինյանը կմեկնի Թուրքիա Մոսկվան Փաշինյանից պատասխան է պահանջում․Հայաստանը զրկվելու է բոլոր առավելություններից (video) Կարող է լինել հայկական օրակարգով ձևավորված առաջարկ և ոչ երբեք ալիևյան Սահմանադրություն․ Աննա Գրիգորյան Ինչ անելու առաջիկայում ընդդիմությունը․ Աննա Գրիգորյանը փակագծեր բացեց (video) «Անողին կախե՛ք». թեժ լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի և Տիգրան Ավինյանի միջև (video) Իտալական մամուլը գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Կոմոյի դեմ հանդիպումից հետո Պեսկովը՝ առաջնորդների հանդիպման մասին Արտակարգ իրավիճակ Գորիսում․ բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Իլհամ Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում «Ոտքերը ընկնել, լպստել պետք չէր»․ սեպտեմբերի 1-ին Մոսկվան հստակ ասել էր՝ ինչ է լինելու․ Նահապետյան (video) Ի՞նչ է տեսել Անահիտ Մանասյանը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի խցերում (video) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում (video) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում (video) 60 հազար ձայն է գողացվել, գնահատական տվե՛ք․ Լիլիթ Գալստյանը «նեղը գցեց» Անահիտ Մանասյանին (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին «խփել է»․ ի՞նչ է նա բացահայտել այսօր․ Նաիրա Զոհրաբյան (video) Նարեկ Կարապետյանը պոռթկաց Եռաբլուրում. «Ձեր վրայից պատերազմի հոտ է գալիս» (video) ՔՊ-ի վրայից պատերшզմի հոտ է գալիս, իրենց հետ բերեցին պատերшզմի քամիները, եռապատկեցին Եռաբլուրը. Նարեկ Կարապետյան Ձևին սիրահարված լինելն ու բովանդակությունը միշտ մերժելը մեր տունը քանդեց. Գագիկ Ասատրյան Երկու ճիճվաբանական դիտարկում. Լևոն Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am