Նարեկ Կարապետյանը պոռթկաց Եռաբլուրում. «Ձեր վրայից պատերազմի հոտ է գալիս» (video)
ՔՊ-ի վրայից պատերшզմի հոտ է գալիս, իրենց հետ բերեցին պատերшզմի քամիները, եռապատկեցին Եռաբլուրը, ասել է Նարեկ Կարապետյանը Եռաբլուրում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Ո՞վ է եռապատկել եռաբլուրը. եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պատերազմ. եռապատերազմի կուսակցությունը: Ո՞վ է մեզ բերել երեք պարտություն. եռապատերազմի կուսակցությունը. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:
Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս: Իրենց իշխանության մեկ ու կես տարի հետո սկսած պրոցեսից մինչև այսօր Հայաստանի հիմնական հարցը պատերազմ է, որովհետև այդ մարդիկ իրենց հետ բերեցին պատերազմի քամիները, և իրենք չեն կարող այդ քամիները հեռու տանել Հայաստանից, որովհետև իրենք են այդ քամիները հրավիրել մեր տուն»,-ասել է նա:
Հարցին, իսկ ինչու պարտվեցինք պատերազմում վեց տարի առաջ, Նարեկ Կարապետյանը նշել է, որ մի քանի հանգամանքներ կան. առաջինը տնտեսական, երկրորդը կազմակերպչական, և կար դավաճան հանցավոր ինքնավստահություն:
