Ձևին սիրահարված լինելն ու բովանդակությունը միշտ մերժելը մեր տունը քանդեց. Գագիկ Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Ես անցա քո կողքով և տեսա քեզ, որ քո ժամանակն էր՝ սիրո ժամանակ, և իմ փեշը տարածեցի քո վրա ու ծածկեցի քո մերկությունը… Եվ քեզ հագցրի ասեղնագործ հանդերձով, քեզ հագցրի բիսսոնով և ծածկեցի քեզ մետաքսով» (Եզեկիել 16:8, 10):
 
Ադրբեջանում բողոքի ցույցեր այլևս չկան, Էրդողանն ու Ալիևը Շուշիում տոնում էին իրենց տարած հաղթանակը, Ադրբեջանը չփլուզվեց, Թուրքիան էլ չմասնատվեց։ Եվ գիտեք, դա այնքան էլ վատ չէ, քանի որ հայ հասարակությունը շարունակական կերպով կսկսեր ճզմվել ինքնախաբեության հաստոցի տակ այնպես, ինչպես մի քանի հարյուր տարի։ Ես բնավ չեմ ուրախանում ո՛չ Բաքվի ցույցերից, ո՛չ էլ Իզմիրի երկրաշարժից, քանի որ, որքան էլ՝ տարօրինակ է, մենք՝ հայերս, դրանից միայն արխային ընկնելու տենդով ավելի ու ավելի ենք հիվանդանում։
 
Ես կուրախանայի մի դեպքում, երբ Բաքվի ցույցերը, հուզումներն ու ընդվզումները կազմակերպած լինեին հայկական Հատուկ ծառայությունները, ես անչափ կուրախանայի Իզմիրի, կամ Մալաթիայի երկրաշարժերից, եթե դա հայկական արտադրության որևէ գաղտնի զենքի կիրառման արդյունք լիներ։ Ավարայրի անեկդոտի նման, մենք սիրում ենք հույսներս դնել Աստծու վրա, բայց էստեղ էլ մի ՄԵԾ, շատ ՄԵԾ ինքնախաբեություն կա՝ մենք ոչ թե հույսներս ենք դնում Աստծո վրա, այլ մեր համահայկական մեծամտությունն ու թամբալությունն ենք փորձում դրանով քողարկել։ Համոզված եմ ասում, քանի որ Քրիստոսին առաջինն ընդունած ժողովուրդը եթե կառչած լիներ նույն Քրիստոսի վարդապետությունից, իրապես գիտակցեր՝ ինչ բան է սերը, ինչ բան է հավատը, ինչ բան է աղոթքը, ապա ոչ մի թուրք չէր կարող մեզ հաղթել։
 
Մահացու մեղքերի մեջ թաթախված հասարակությունը ի զորու չէ իր քթից այն կողմ իրական աշխարհ տեսնել, դրանից է, որ նույն այդ հասարակությունն իր գլխին վերակացու է կարգել իր նմանին, իր՝ հավաքական մեղքերը մեկտեղող մեկին, ով ամեն օր, ամեն ժամ ու րոպե ոտքերն են սրբում այն ամենի վրա, ինչը մեզ հայ է պահում։ Հպարտության, ագահության, ծուլության, բարկության, որկրամոլության, բղջախոհության, նախանձի մունետիկն այսօր, կարողանում է կոտրել քիչ թե շատ մնացած այն գոյապահպանական իմունիտետը, որը կենաց մահու կռիվ է տալիս համահայական քաղցկեղի դեմ։ Բայց սա պարտության ճանապարհ է, կործանումի ճանապարհ, քանի որ, ոչ միայն ֆիզիկական դաշտում, այլև՝ հոգևորում, մենք պարտություն ենք կրում։
 
Ձևին սիրահարված լինելն ու բովանդակությունը միշտ մերժելը մեր տունը քանդեց։ Մեր Արցախ տունը, այն վահանը, որի հետևում մենք թաքցնում էինք մեր հոգևոր մերկությունը։ Արցախը չկա, ու դրանից հետո մենք հասկացանք, որ ունակ ենք մարսել նաև, երբ պղծվում է 1700-ամյա մեր հավատքը։ Սա մեր մերկության ապացույցն է , մեր՝ հոգևորից սնանկ լինելու ապացույցը։ Մենք չենք ապրում քրիստոնեավայել, ու բարեպաշտ կյանքով, դրա համար ենք այս օրն ընկել։
 
«Արդ, խորհուրդ եմ տալիս քեզ ինձնից գնել կրակով փորձված ոսկի, որպեսզի հարստանաս, և սպիտակ հանդերձներ, որպեսզի հագնես, և քո մերկության ամոթը չերևա… Արդ, նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր» (Հայտնություն 3:18):
 

 
դիտվել է 5 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանը պոռթկաց Եռաբլուրում. «Ձեր վրայից պատերազմի հոտ է գալիս» (video) ՔՊ-ի վրայից պատերшզմի հոտ է գալիս, իրենց հետ բերեցին պատերшզմի քամիները, եռապատկեցին Եռաբլուրը. Նարեկ Կարապետյան Ձևին սիրահարված լինելն ու բովանդակությունը միշտ մերժելը մեր տունը քանդեց. Գագիկ Ասատրյան Երկու ճիճվաբանական դիտարկում. Լևոն Զուրաբյան Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմը ծնեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի աղետաբեր հետևանքներին բախվում ենք առ այսօր. Զաքարյան Ազգային ժողովում ծեծկռտուքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Դատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ պետք է հանրաքվե անցկացնի․ ՌԴ ԱԳՆ 6 տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Մեզ Փաշինյանը պետք չէ,որ Արցախում տրնգի պահեց, հետո հանձնեց․․․ Աննա Գրիգորյանի սուր խոսքը Եռաբլուրից (video) Ադրբեջանը Մոսկվայում հակահայկական թեզե՞ր է առաջ մղում, թե՞ կա իրական հիմք ԱԹՍ-ների պատմության տակ․ Politik.am Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու #ՈՒՂԻՂ․ Նոյեմբերի 9․ Նիկոլն ու Ալենը փորձում են նորից ընկնել Ռուսաստանի «ոտքերը»․ Հայկ Նահապետյան (video) Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել Մեզ ՀՀ-ից հրամայել էին՝ դիրքերը թողնել ու հեռանալ, ով պիտի հրամայեր՝ Նիկոլը, չենք ենթարկվել (video) #ՈՒՂԻՂ․ Նոյեմբերի 9․ Նիկոլն ու Ալենը փորձում են նորից ընկնել Ռուսաստանի «ոտքերը»․ Հայկ Նահապետյան (video) Մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն Այս պահին ստիպված ենք Փաշինյանի բերած հետևանքի դեմ պայքարել. Նարեկ Կարապետյան Նեթանյահուն՝ «լուսանցքում»․ Իսրայելի նախագահն ընդդիմադիր թեկնածուին է հանձնարարել կառավարություն ձևավորել Նիկո՛լ, нaсмeрть մենք կանգնած ենք․ ԱԺ-ում դրանց «մամաները լացացրին»․ քաղաքացի (video) Թրամփ․ ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում Իրանում 38 կամուրջ ոչնչացնել, բայց ես չեմ ուզում դա անել Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավnր «Չխոսե՛ք այդ տոնով»․ լարված խոսակցություն Մեսրոպ Մանուկյանի և ՄԻՊ-ի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am