Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը՝ հազարավոր մեր հերոսների զոհողություններից հետո, դարձավ Հայաստանի և Արցախի նորագույն պատմության ամենածանր շրջադարձերից մեկի սկիզբը։ Դրան հաջորդեցին նոր ծանր հետևանքներ՝ Արցախի կորուստ, հայրենակիցների բռնի տեղահանություն ու Հայաստանի անվտանգության համակարգի թուլացում։
Հիշո՞ւմ եք՝ ինչ էր հայտարարում Նիկոլ Փաշինյանն այդ գիշեր․ «Արցախը կանգուն է, կեցցե՛ Արցախը»։

Վեց տարի անց Արցախը հայաթափված է, իսկ մեր հազարամյա ներկայությունն այնտեղ՝ ընդհատված։ Խոստացված վերածննդի փոխարեն Հայաստանը շարունակում է կանգնել նոր զիջումների և անվտանգության սպառնալիքների առաջ։
Խորհրդանշական է, որ ազգային արժեքների և պատմական ժառանգության պաշտպանության համար պայքարող Սամվել Կարապետյանն այսօր անազատության մեջ է, իսկ նրա ընտանիքի միջոցներով կառուցված Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Դրա վերաբացումն Ալիևի կողմից ևս մեկ հայկականի յուրացում է։

Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր։
Խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների և ազգային շահերի հաշվին։ Սահմանադրությունը արտաքին պահանջներին համապատասխան փոխելը ոչ թե խաղաղության, այլ ինքնիշխանության թուլացման վտանգավոր ճանապարհ է։

«Ուժեղ Հայաստանը» կողմ է արժանապատիվ և կայուն խաղաղությանը՝ հիմնված միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և իրավահավասարության վրա։

Մեզ անհրաժեշտ են անվտանգ սահմաններ, անկախ պետականություն և ազգային համախմբում։ Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Երկու ճիճվաբանական դիտարկում. Լևոն Զուրաբյան Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմը ծնեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի աղետաբեր հետևանքներին բախվում ենք առ այսօր. Զաքարյան Ազգային ժողովում ծեծկռտուքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Դատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ պետք է հանրաքվե անցկացնի․ ՌԴ ԱԳՆ 6 տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Մեզ Փաշինյանը պետք չէ,որ Արցախում տրնգի պահեց, հետո հանձնեց․․․ Աննա Գրիգորյանի սուր խոսքը Եռաբլուրից (video) Ադրբեջանը Մոսկվայում հակահայկական թեզե՞ր է առաջ մղում, թե՞ կա իրական հիմք ԱԹՍ-ների պատմության տակ․ Politik.am Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու #ՈՒՂԻՂ․ Նոյեմբերի 9․ Նիկոլն ու Ալենը փորձում են նորից ընկնել Ռուսաստանի «ոտքերը»․ Հայկ Նահապետյան (video) Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել Մեզ ՀՀ-ից հրամայել էին՝ դիրքերը թողնել ու հեռանալ, ով պիտի հրամայեր՝ Նիկոլը, չենք ենթարկվել (video) #ՈՒՂԻՂ․ Նոյեմբերի 9․ Նիկոլն ու Ալենը փորձում են նորից ընկնել Ռուսաստանի «ոտքերը»․ Հայկ Նահապետյան (video) Մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն Այս պահին ստիպված ենք Փաշինյանի բերած հետևանքի դեմ պայքարել. Նարեկ Կարապետյան Նեթանյահուն՝ «լուսանցքում»․ Իսրայելի նախագահն ընդդիմադիր թեկնածուին է հանձնարարել կառավարություն ձևավորել Նիկո՛լ, нaсмeрть մենք կանգնած ենք․ ԱԺ-ում դրանց «մամաները լացացրին»․ քաղաքացի (video) Թրամփ․ ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում Իրանում 38 կամուրջ ոչնչացնել, բայց ես չեմ ուզում դա անել Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավnր «Չխոսե՛ք այդ տոնով»․ լարված խոսակցություն Մեսրոպ Մանուկյանի և ՄԻՊ-ի միջև (video) ԱՄՆ-ն գիշերը կրկին հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզուն․ թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am