Դատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան
Դատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան։
Armenia Sputnik-ի հետ զրույցում փաստաբան Հարութ Ակլունցը հայտնեց, որ դատավոր Դավիթ Դաբաղյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունն ու փոփոխել, ըստ էության, մեղմացրել վարչական հսկողության պայմանները։
Դատարանը նաև թույլ է տվել Վաղարշապատի պրոբացիայի ծառայությունում ամենաշաբաթյա գրանցումների պարտավորությունը դարձնել ամիսը մեկ անգամ հաճախականությամբ։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կիրառված է վարչական հսկողություն և բացակայելու արգելքը: Նրան արգելված էր այցելել թեմի առաջնորդարան։
