Ադրբեջանը Մոսկվայում հակահայկական թեզե՞ր է առաջ մղում, թե՞ կա իրական հիմք ԱԹՍ-ների պատմության տակ․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Հայ-ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամը կարող է նոր, շատ ավելի վտանգավոր փուլ մտնել։ Politik.am-ին հասած տեղեկությունները լուրջ հարցեր են առաջացնում Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
Վերջին տարիներին Երևանի և Մոսկվայի հարաբերությունները հետևողականորեն վատթարացել են։ Ռուսաստանի դժգոհության պատճառներից են Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, անվտանգության ոլորտում համագործակցության վերանայումը և Ուկրաինայի հետ շփումների ակտիվացումը։

Մոսկվայի համար հատկապես զգայուն էին Աննա Հակոբյանի այցը Կիև և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Հայաստան։ Սակայն այժմ կարող է ի հայտ գալ շատ ավելի լուրջ խնդիր։
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվայում կասկածներ կան, որ Հայաստանի տարածքում կարող են արտադրվել անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինայի կարիքների համար։

Ավելին՝ մեր աղբյուրների պնդմամբ, ռուսական կողմի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ենթադրյալ արտադրության ընթացքում կարող են օգտագործվել նաև չինական ծագման բաղադրիչներ, որոնց անմիջական մատակարարումն Ուկրաինա դժվարացած է տարբեր սահմանափակումների պատճառով։

Այս տեղեկությունները դեռևս անկախ աղբյուրներով հաստատված չեն։ Ավելին՝ չի կարելի բացառել, որ նման վարկածի տարածման հետևում կանգնած է Ադրբեջանը, որը կարող է փորձել այն օգտագործել հայ-ռուսական հարաբերություններն ավելի սրելու նպատակով։

2026 թվականի օգոստոսի 27-ին ադրբեջանական Modern.az լրատվամիջոցը հրապարակել էր հոդված, որում պնդվում էր, թե Հայաստանը պատրաստվում է ԱԹՍ-ներ արտադրել Ուկրաինայի համար։ Այս և նմանատիպ հրապարակումները տարածվել են նաև ռուսալեզու սոցիալական հարթակներում՝ նպաստելով թեմայի շուրջ քննարկումների ձևավորմանը։ Այս թեմային անդրադարձել են ռուսական lenta.ru-ը  newsfront-ը, ադրբեջանական haqqin.az-ը։

Հնարավոր է՝ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական գործողության հետ, որի նպատակն է Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ անվստահության խորացումը։ Սակայն այս վարկածը ևս լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։
Ուշագրավ է, որ մեզ չի հաջողվել գտնել հայկական պաշտոնական կառույցների արձագանքը Modern.az-ի կոնկրետ հրապարակմանը։
Մինչդեռ 2023 թվականի նոյեմբերին, երբ ադրբեջանական և այլ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել Հայաստանից Ուկրաինա հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել էր դրանք։

Այս անգամ, սակայն, հրապարակային հստակ պարզաբանում դեռ չենք հայտնաբերել։

Եթե Մոսկվայում շրջանառվող տեղեկություններն իրական հիմքեր ունեն, ապա գործ ունենք Հայաստանի համար հնարավոր լրջագույն հետևանքներ ունեցող գործընթացի հետ։

Եթե նման արտադրություն գոյություն ունի, և Հայաստանի իշխանությունները տեղյակ են դրանից ու թույլատրել են այն, ապա Հայաստանը կարող է փաստացի ներգրավված լինել Ուկրաինայի ռազմական մատակարարման շղթայում։ Իսկ եթե արտադրությունն իրականացվում է առանց իշխանությունների գիտության, ապա առաջանում է մեկ այլ հարց՝ ինչպե՞ս է Հայաստանի տարածքում հնարավոր նման գործունեություն՝ առանց պատկան մարմինների վերահսկողության։

Երկու դեպքում էլ հնարավոր հետևանքները կարող են ծանր լինել՝ սկսած Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացումից մինչև տնտեսական և անվտանգային նոր ռիսկեր։

Հաշվի առնելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն ու դրանց հնարավոր հետևանքները՝ Հայաստանի իշխանություններին ուղղում ենք մի քանի հարց։

1.   Արդյո՞ք Հայաստանում արտադրվում կամ հավաքվում են ԱԹՍ-ներ կամ դրանց բաղադրիչներ, որոնք ուղղակիորեն կամ միջնորդավորված կարող են մատակարարվել Ուկրաինային։

2.   Արդյո՞ք Հայաստանի տարածքով կարող է իրականացվել չինական ծագման տեխնոլոգիական բաղադրիչների վերաարտահանում Ուկրաինա՝ ռազմական նպատակներով օգտագործելու համար։

3.   Արդյո՞ք Մոսկվան այս հարցով արդեն պարզաբանումներ է պահանջել կամ նախազգուշացումներ փոխանցել Երևանին։

4.   Ինչո՞ւ Հայաստանի պաշտոնական մարմինները հրապարակայնորեն չեն արձագանքել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այս տեղեկություններին։ Արդյո՞ք դրանք ստուգվել են իրավասու կառույցների կողմից։

Այս հարցերը պահանջում են հստակ պատասխաններ։ Եթե տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իշխանությունները պետք է ներկայացնեն փաստարկված հերքում։ Իսկ եթե համապատասխանում են, հանրությունը պետք է իմանա՝ ով է կայացրել համապատասխան որոշումները և ինչ ռիսկեր է ստանձնել Հայաստանը։

Ի վերջո, անկախ նրանից՝ գործ ունենք իրական ռազմական արտադրության, թե ադրբեջանական տեղեկատվական գործողության հետ, երկու դեպքում էլ հարցն առնչվում է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Եվ երկու դեպքում էլ իշխանությունների լռությունը չի կարող փոխարինել սպառիչ պարզաբանումներին։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ազգային ժողովում ծեծկռտուքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Դատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ պետք է հանրաքվե անցկացնի․ ՌԴ ԱԳՆ 6 տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Մեզ Փաշինյանը պետք չէ,որ Արցախում տրնգի պահեց, հետո հանձնեց․․․ Աննա Գրիգորյանի սուր խոսքը Եռաբլուրից (video) Ադրբեջանը Մոսկվայում հակահայկական թեզե՞ր է առաջ մղում, թե՞ կա իրական հիմք ԱԹՍ-ների պատմության տակ․ Politik.am Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու #ՈՒՂԻՂ․ Նոյեմբերի 9․ Նիկոլն ու Ալենը փորձում են նորից ընկնել Ռուսաստանի «ոտքերը»․ Հայկ Նահապետյան (video) Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել Մեզ ՀՀ-ից հրամայել էին՝ դիրքերը թողնել ու հեռանալ, ով պիտի հրամայեր՝ Նիկոլը, չենք ենթարկվել (video) #ՈՒՂԻՂ․ Նոյեմբերի 9․ Նիկոլն ու Ալենը փորձում են նորից ընկնել Ռուսաստանի «ոտքերը»․ Հայկ Նահապետյան (video) Մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն Այս պահին ստիպված ենք Փաշինյանի բերած հետևանքի դեմ պայքարել. Նարեկ Կարապետյան Նեթանյահուն՝ «լուսանցքում»․ Իսրայելի նախագահն ընդդիմադիր թեկնածուին է հանձնարարել կառավարություն ձևավորել Նիկո՛լ, нaсмeрть մենք կանգնած ենք․ ԱԺ-ում դրանց «մամաները լացացրին»․ քաղաքացի (video) Թրամփ․ ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում Իրանում 38 կամուրջ ոչնչացնել, բայց ես չեմ ուզում դա անել Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավnր «Չխոսե՛ք այդ տոնով»․ լարված խոսակցություն Մեսրոպ Մանուկյանի և ՄԻՊ-ի միջև (video) ԱՄՆ-ն գիշերը կրկին հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզուն․ թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Այս սահմանադրությունը չարիք է լինելու․ մենք աջակցում ենք համազգային շարժմանը․ Արտակ Բեգլարյան (video) Ի՞նչ գաղտնի գործեր եք անում․ մենք տեսնում ենք Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի հրապարակային խոսքը․Սիմոնյան (video) Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am