Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու
Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը, այլ ոչ թե խաղաղության: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Գրում է ՏԱՍՍ-ը:
«Ըստ ամենայնի, Ուկրաինան և նրա եվրոպացի հովանավորները պատրաստվում են պատերազմին, դրա շարունակմանը, այլ ոչ թե խաղաղության», — ասել է նա ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների XIV ամենամյա հանդիպմանը։
