Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել
Թուրքիայի ընդդիմադիր մամուլում եւ սոցկայքերում դատապարտում են Էրդողանի՝ նոյեմբերի 8-ին Բաքու այցելելու քայլը, նշելով, որ այն «աղերսանքի այց» է։
Նշում են, որ Էրդողանը չի պահպանել դիվանագիտական փոխադարձության սկզբունքը՝ Բաքու այցը անվանելով դիվանագիտական ստորացում։
Հատուկ ուշադրության են դարձնում այն հանգամանքի վրա, որ Էրդողանի անձնական հրավերն Ալիեւը ակնհայտ մերժեց, իսկ Էրդողանը փորձում է ամեն գնով հաշտության գնալ Ալիեւի հետ՝ նույնիսկ զոհաբերելով իր թիմակիցներին։ Օրինակ աշխատանքից հեռացրել է իր խորհդականին։
