«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ ու բարի դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր վիճակում նշված բժշկական կենտրոն են տեղափոխել 2.5 տարեկան տղա երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկներն ահազանգով մեկնել են Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրերից մեկը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերել են 2.5 տարեկան Ռոբերտ Ե․-ին։

Վաղարշապատի շտապօգնության բժիշկները կարողացել են երեխայի սրտի կանգը վերականգնել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղի բժիշկների հաջողվել է կատարված միջամտության շնորհիվ երեխայի առողջական վիճակը կայունացնել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան ընկել է կեղտոտ ջրով հորը և ջրահեղձվել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի հարազատները, ովքեր խնդրեցին, որպեսզի իրենց տվյալները չհրապարակենք, ասում էին. «Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնությանը, հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմին, որ ջրահեղձ եղած մեր հրաշքի կյանքը փրկեցին։ Չգիտենք, գուցե ե մեր անզգուշության պատճառով էր որ երեխան ընկել էր կեղտոտ ջրով լցված հորը, բայց լավ էր հարազատները շուտ նկատել և երեխային դուրս էին բերել, բայց ոչինչ չէինք կարողանում անել։ Միակ բանը, որ կարողացանք, էդ խառը վիճակում, լավ է, զանգեցինք շտապօգնություն ու շատ արագ ժամանեցին։ Հիմա վստահ ենք, որ երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, բայց մի քանի օր նա պետք է մնա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ»։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և դրանք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Այս սահմանադրությունը չարիք է լինելու․ մենք աջակցում ենք համազգային շարժմանը․ Արտակ Բեգլարյան (video) Ի՞նչ գաղտնի գործեր եք անում․ մենք տեսնում ենք Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի հրապարակային խոսքը․Սիմոնյան (video) Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Փաշինյանն ունակ է ամեն բանի․․․ չե՛նք թողնելու, որ դա ծախեն․․․ Մանե Թանդիլյան (video) Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև Ջերմաստիճանը կտրուկ կնվազի Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է Ալիևի պարտադրած սահմանադրական փոփոխությունները կտապալվեն․ Արամ Վարդևանյան Այսօր Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Ձերբակալվել է Բաղրամյան պողոտայում 29-ամյա անձի դանակահարnւթյան մեջ կասկածվողը Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին Ողբերգական վթար. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերվել է ևս երեք դի Գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am