Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ծայրահեղ ծանր վիճակում երեկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ.-ն է։Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ռ․ Լեմկինի՝ ժողովրդին հայտնի Նոտարի փողոց տանող ճանապարհից մի քաղաքացու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Ժամանել էր ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի էր, իսկ նշված վայրում հայտնաբերվել էր ռուսական համարանիշներով «Skoda» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա էին արնանման հետքեր, իսկ «Skoda»-ից մոտ 30 մետր հեռավորության վրա համայնքային ոստիկանները հայտնաբերել էին «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է Ալիևի պարտադրած սահմանադրական փոփոխությունները կտապալվեն․ Արամ Վարդևանյան Այսօր Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Ձերբակալվել է Բաղրամյան պողոտայում 29-ամյա անձի դանակահարnւթյան մեջ կասկածվողը Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին Ողբերգական վթար. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերվել է ևս երեք դի Գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Ձյուն կտեղա Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը «Hongqi»-ն Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել է էլեկտրասյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am