Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«Ինչպես և կանխատեսել էր, այսօր Ադրբեջանի բռնապետ ղեկավարը օկուպացված և էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտից իր հերթական՝ ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթն է ունեցել։ Ներկայացնում եմ այդ ելույթի առանձնակի հայատյաց ձևակերպումները՝ թարգմանությամբ և առանց փոփոխության։

«Հակառակորդին ռազմի դաշտում ջախջախիչ հարված հասցվեց»։

«Արդյունքում մեր ժողովուրդը համախմբվեց մեկ բռունցքի պես և ռազմի դաշտում կոտրեց հակառակորդի դիմադրությունը՝ այդպիսով վերականգնելով պատմական արդարությունը, մեր արժանապատվությունն ու միջազգային իրավունքը»։

«Ադրբեջանական բանակից ոչ մի մարդ չի փախել կամ դասալքություն արել։ Մինչդեռ, ինչպես խոստովանել է հենց Հայաստանի ղեկավարությունը, հայկական բանակում դասալիքների թիվը մոտ 12 հազար էր։ Սա հստակ ցույց է տալիս տարբերությունը»։

«Մեկօրյա հակաահաբեկչական գործողությունն ամբողջությամբ կաթվածահար արեց հայկական բանակի 15-հազարանոց օկուպացիոն ուժերը։ Այս բարձր ճշգրտությամբ և պրոֆեսիոնալ կերպով իրականացված ռազմական գործողության արդյունքում Հայաստանը ստիպված եղավ երկրորդ անգամ կապիտուլյացիայի ենթարկվել»։

«Այսօր մենք՝ այս հողերի տերերս, ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ սա մեր հողն է։ Դա պայմանավորված է նրանով, որ մենք կառուցող և ստեղծարար ժողովուրդ ենք։ Օկուպացիայի տարիներին Հայաստանը ոչինչ չի արել, բացի մեր բնական պաշարները թալանելուց, մեր անտառները հատելուց և մեր հանքավայրերն ապօրինի շահագործելուց։ Իսկ մենք, ընդհակառակը, զրոյից քաղաքներ ենք կառուցում»։

«Օկուպացիայի տարիներին մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը հիմնահատակ ավերվել են։ Սա բարբարոսության աննախադեպ դրսևորում էր»։

«Ներկայումս ավարտին են հասցվում Հաղթանակի թանգարանի ստեղծմանն ուղղված աշխատանքները։ Այն տեղակայվելու է նախկին գործադիր իշխանության շենքում, որը ժամանակին Ադրբեջանի դեմ ագրեսիայի և օկուպացիոն քաղաքականության օրրանն էր։ Այն չարիքի որջ էր։ 2023 թվականի հոկտեմբերին, մեր փառապանծ Հաղթանակից հետո, երբ այցելեցի այդ շենք, առաջին բանը, որ արեցի, դրա պատուհանները բացելն էր, որպեսզի սատանայի ոգին հեռանա այնտեղից»։

«Այդ շենքը զբաղեցրած անձինք՝ ռազմական հանցագործները, ստացել են իրենց արժանի պատիժը։ Նրանք ցանկանում էին տանկերով գալ Բաքու, ցանկանում էին Բաքվում թեյ խմել։ Այսօր, ստանալով իրենց արժանի պատիժը, նրանք թեյ են խմում ադրբեջանական բանտերում»։

«Մենք մեր հողերից դուրս ենք քշել թշնամուն, վերականգնել արդարությունը, և այսօր մեր տարածքն ազատ է ու ամբողջական»։

Այս ամենից հետո Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ իրեն հայկական բանակը «դասալիք ու փախնող» հանելու, «Արցախը ինչո՞վ էր մերը» հայտարարություններ անելու և ի վերջո ագրեսիվ պատերազմ սանձազերծողին «խաղաղության աղավնի» դարձնելու համար։ Ցավոք, Ալիևը անշնորհակալ է գտնվում…»։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին Ողբերգական վթար. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերվել է ևս երեք դի Գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Ձյուն կտեղա Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը «Hongqi»-ն Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել է էլեկտրասյանը Հայտնվել են արգելափակման մեջ Ալիևը կրկին խոսել է 44-օրյա պատերազմում հաղթանակի մասին Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Տիգրան Կ․-ն իր վարած մեքենայով է վրաերթի ենթարկել Սյուզաննա Ղ․-ին​ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am