Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դիմում եմ Հայաստանի իրավաբաններին, փաստաբաններին և իրավապաշտպաններին։
Այսօր մենք կանգնած ենք մի հարցի առաջ, որը վեր է քաղաքական տարաձայնություններից։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և մեր ժողովրդի՝ սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքի մասին է։
Բոլոր նրանց, ովքեր դեմ են արտաքին պարտադրանքի ներքո Սահմանադրություն ընդունելու ցանկացած փորձի և անընդունելի են համարում Ալիևի կողմից Հայաստանի սահմանադրական ապագան թելադրելը, կոչ եմ անում միավորվել։
Կոչ եմ անում մեր մասնագիտական ներուժն ու ջանքերը մեկտեղել և այս հարցում միասնական դիրքորոշում ձևավորել։
Սահմանադրությունը սակարկության առարկա չէ և չպետք է դառնա օտար պետության պահանջների կատարման փաստաթուղթ։
Հայաստանի Սահմանադրությունը պետք է բխի հայ ժողովրդի կամքից և ծառայի Հայաստանի Հանրապետությանը։
Ո՛Չ Ալիևյան Սահմանադրությանը, ԱՅՈ՛՝ անկախ Հայաստանին։
