Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ձեւաչափը, որի շրջանակում ջանքերը մեկտեղելու մասին են հայտարարել ընդդիմադիր քաղաքական ուժեր, արդյո՞ք իդեալական է իր կազմով կամ ձեւով։ Իհարկե ոչ։ Բայց արդյո՞ք լինում է իդեալական ձեւաչափ քաղաքականության մեջ առհասարակ։ Իհարկե ոչ։

Հետեւաբար, ձեւաչափից «կառչելը» կարող է նշանակել թերեւս մի բան, որ խնդիրը պարզապես թիրախավորելն է, այլ ոչ թե իրապես քաղաքական հեռանկարները դիտարկելը, արդյունավետության մասին հոգ տանելը եւ այլն։ Որովհետեւ, արդյունավետության մասին հոգ տանելու, օգտակարության մղում ունենալու, կամ առնվազն բարձրաձայնված նպատակների հարցում ներհասարակական, ներպետական փոփոխությունների շահառու լինելու դեպքում, կենտրոնացումը կլինի թերեւս աշխատանքային բովանդակության վրա, բովանդակություն–մեթոդաբանություն հարաբերակցության վրա։

Կրկնեմ, «կառչել» ձեւաչափից, նշանակում է պարզապես առաջնորդվել ոչ թե արդյունավետության, այլ հակառակի՝ ապարդյունության մոտիվով։

Պե՞տք է ընդդիմախոսության տեսանկյունից լինի այս պրոցեսն անձեռնմխելի։ Իհարկե ոչ։ «Սրբազան կովի» վերածվելը ավելի շուտ ճահճանալու, քան առաջ գնալու գրավական է։ Այդ իմաստով, քաղաքական ուժերը իհարկե պետք է դրսեւորեն նաեւ իսկապես կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն, կամք, քննարկումների ու անգամ բանավեճի խիզախություն։ Բայց, շեշտեմ դաձյալ՝ ընդդիմախոսությունն էլ չի կարող լինել «բա դուք այն ժամանակ», «բա դուք սրան այսպես, նրան այնպես», կամ «աչքիդ վերեւն ունք կա» տրամաբանությամբ։ Բովանդակային եւ մեթոդական։ Մնացյալը ոչ թե «բուժօգնություն» է, այլ «սպանություն»։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը «Hongqi»-ն Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել է էլեկտրասյանը Հայտնվել են արգելափակման մեջ Ալիևը կրկին խոսել է 44-օրյա պատերազմում հաղթանակի մասին Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Տիգրան Կ․-ն իր վարած մեքենայով է վրաերթի ենթարկել Սյուզաննա Ղ․-ին​ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները Հայաստանի իշխանությունը խաղաղության օրակարգ չունի․ Բադալյան Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծումներից. ՌԴ ԱԳՆ Բաղրամյան պողոտայից միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը Թեհրանում հայտարարվել է վտանգավորության «կարմիր» մակարդակ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն Սպшնության պատվեր Հայաստանում՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն, որն անխուսափելի է․ Հովհաննես Իշխանյան ՔՊ-ի կողմից ՀԷՑ-ի՝ ավելի քան մեկ տարի բռնազավթումից հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը․ փաստաբան Կրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներ ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինին տեսնել G20-ի գագաթնաժողովին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am