Հայաստանի իշխանությունը խաղաղության օրակարգ չունի․ Բադալյան

Այսօր «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում կայացած «Խաղաղություն և անվտանգություն» պանելային քննարկման ժամանակ ԱԽՔ Ալեն Սիմոնյանը հայտարարել է․ «Պետք է առիթ չտանք պատերազմի, դա է մեր անվտանգության ամենակարևոր երաշխիքը»։

Aysor.am-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ընդգծում է՝ եթե Ալեն Սիմոնյանը այդպիսի միտք է արտահայտում, ուրեմն խոստովանում է, որ  2020 թվականին  պատերազմի առիթ են տվել։

«Այստեղ կամ կա խոստովանություն, որ իրենք պատերազմի առիթ են տվել 2020-ին, ինչը նշանակում է, որ պետք է քաղաքական պատասխան տան այդ առիթը տալու համար, կամ նրա ասածի մեջ  պարզապես տրամաբանություն չկա, որովհետև պատերազմի հարցում ամենևին պարտադիր չէ առիթ տալը կամ չտալը։ Քանի որ այս տարածաշրջանում բախվում են աշխարհաքաղաքական ռազմավարական շահեր, կարող են առաջանալ նաև պատերազմի ռիսկեր, որոնք դուրս են Հայաստանի՝ առիթ տալու կամ չտալու շրջանակից»,-նշում է Բադալյանը։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում նաև Իրանի մտահոգությունների վրա՝ հիշեցնելով.

«Իրանի առանցքային պաշտոնյաներից մեկը հոդված է հասցեագրել Հայաստանի վարչապետին, որտեղ գրեթե բացահայտ խոսում է պատերազմի ռիսկի մասին, որը պարունակում է «Թրամփի ուղի» ծրագիրը։ Համենայն դեպս, այն տարբերակով, որը հայտնի է մինչ այս պահը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին այս մասին բավական թափանցիկ ակնարկում է: Իսկ Վելայաթին, ինչպես գիտենք,  իրանական քաղաքականության մեջ առանցքային գործիչ է։

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Երևանը գնահատում այս իրավիճակը, որովհետև Հայաստանից կարծես թե մինչև հիմա որևէ մակարդակով արձագանք չի եղել իրանցի առանցքային պաշտոնյայի այս հոդվածին և բարձրացրած հարցադրմանը»։

Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝  Հայաստանը խաղաղության օրակարգ չի վարում։

«Խաղաղության օրակարգ չկա,  Հայաստանը գտնվում է Ադրբեջանի  պարտադրած օրակարգի ազդեցության ներքո։ Հայաստանի իշխանությունն այդ ռեժիմում է գործում, ոչ թե խաղաղության օրակարգի։ Մենք տեսնում ենք, որ այդ ռեժիմում Ադրբեջանը ոչ միայն միակողմանի զիջումներով է Հայաստանին պարտադրում խաղաղության իր պատկերացումը, այլև առաջադրում է որոշակի նոր  նշաձողեր, որոնք Ադրբեջանին ապագայում  ռազմական էսկալացիայի դիմելու «լեգիտիմ» առիթներ կամ պատճառներ են տալիս։ 

 Հայաստանի իշխանության վարած այսօրվա քաղաքականությունն այդ առումով է նաև վտանգավոր, այն ամենևին խաղաղության օրակարգի մասին չէ, այլ պարտադրված խաղաղության, նաև՝ հետագա հնարավոր էսկալացիայի տեսանկյունից այդպիսի ականներ շարելու»,-եզրափակում է Բադալյանը։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հայաստանի իշխանությունը խաղաղության օրակարգ չունի․ Բադալյան Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծումներից. ՌԴ ԱԳՆ Բաղրամյան պողոտայից միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը Թեհրանում հայտարարվել է վտանգավորության «կարմիր» մակարդակ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն Սպшնության պատվեր Հայաստանում՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն, որն անխուսափելի է․ Հովհաննես Իշխանյան ՔՊ-ի կողմից ՀԷՑ-ի՝ ավելի քան մեկ տարի բռնազավթումից հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը․ փաստաբան Կրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներ ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինին տեսնել G20-ի գագաթնաժողովին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի մարզում վառելիքատարների և էլեկտրական ենթակայանի խոցման մասին Կարապետյանը կոչ է արել ընդդիմադիր ուժերին միավորվել՝ Սահմանադրության փոփոխությունը կանխելու համար Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի «Գազպրոմը» հայտնել է նոյեմբերի սկզբին Թուրքիա արտահանվող գազի մակարդակի գրեթե քառապատիկ աճի մասին Նախագահը հազիվ թե ընկերներ ունենա. ընկերները ժամանակի ընթացքում սկսում են քեզանից շատ բան պահանջել. Լուկաշենկո Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի Մեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել իր երկրորդ ռшզմական արբանյակը Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները Իրանը վերացրել է հրթիռների հեռահարության սահմանափակումը Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը Գազայի հատվածում հորդառատ անձրևների պատճառով տարհանում են փախստականների վրանային ճամբարը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցել Իրանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am