ՄՅՈՒ-ն աչք է դրել Մաուրո Իկարդիի վրա
Goal.com-ի փոխանցմամբ, նգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին:Ակումբն առաջիկայում կապ կհաստատի 24-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ: Արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում հոյակապ խաղ է ցուցադրում՝ հանդիսանալով Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը: «Մանչեսթեր Յունայթեդն» Իկարդիի համար պետք է պայքարի նաև Մադրիդի «Ռեալի» հետ:
