Նախագահը հազիվ թե ընկերներ ունենա. ընկերները ժամանակի ընթացքում սկսում են քեզանից շատ բան պահանջել. Լուկաշենկո

Նախագահը հազիվ թե ընկերներ ունենա: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահը հազիվ թե ընկերներ ունենա: Կան ծանոթ մարդիկ, որոնք քիչ բան չեն արել ինձ համար: Ես դա հիշում եմ: Գուցե որևէ նախագահ ունի ընկերներ: Ես իմ մասին եմ ասում: Գիտեք, ընկերները ժամանակի ընթացքում սկսում են քեզանից շատ բան պահանջել: Իբր ընկերներ են և այլն: Ահա, դու պետք է նրա համար այնտեղ ինչ-որ բան անես ուրիշների հաշվին: Եվ դա հասնում է կոռուպցիայի», - ասել է Լուկաշենկոն:

Երկրի ղեկավարը պարզաբանել է, որ իր համար դա անընդունելի է:

«Ուստի ընկերներ ես, հավանաբար, չունեմ: Կան լավ մարդիկ, որոնց հետ ես կարող եմ շփվել, խոսել և այլն: Բայց միշտ հիշում եմ, որ ես նախագահ եմ: Դա խնդիր չէ՝ օգնելը: Բայց պետք է հասկանալ, որ քեզ տեսնում է մարդկանց զանգված: Եվ բոլորն օգնություն են ուզում»,- մատնանշել է Լուկաշենկոն:

Նրա կարծիքով, թերևս, ընկերներ նա կարող է անվանել որդիներին, որոնք երբեք քեզ չեն դավաճանի, և որոնք կանեն այնպես, ինչպես դու պահանջում ես և ինչպես կասես:

Լուկաշենկոն նաև պատմել է, որ արդարությունն իր գլխավոր կարգախոսն է: Նախագահը հիշել է, թե ինչպես օրերս Շկլովի շրջանի Գորոդեց ագրոքաղաքում շփվում էր մարդկանց հետ, որոնցից շատերի հետ նախկինում աշխատել է գյուղատնտեսության ոլորտում:

«Խիստ էին կարգապահությունն ու պահանջները: Բայց միշտ արդար էր: Դա իմ կարգախոսն է: Հիմքում պետք է լինի արդարությունը: Եվ մեզ մոտ՝ արևելյան սլավոններիս մոտ, հիմա արդարության խստագույն պահանջարկ կա: Մարդիկ արդարություն են ուզում: Արևմտյան Եվրոպայում, ես գիտեմ այդ մարդկանց, նրանց մոտ փոքր-ինչ այլ է: Իսկ մեր մարդիկ երբեք չեն հանդուրժի անարդարությունը», - հայտարարել է հանրապետության ղեկավարը:

Բացի այդ, Լուկաշենկոն շոշափել է կրոնի թեման՝ նշելով, որ մեծ իշխանություն ունեցող մարդկանց համար ավելորդ չէ հիշել դրա մասին:

«Բոլորն էլ հիմնականում հավատացյալ են: Եթե այդպես է, ապա Տերը տեսնում է, թե ով ինչով է զբաղված: Դա նույնպես պետք է նկատի ունենալ», - ավելացրել է նախագահը:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի «Գազպրոմը» հայտնել է նոյեմբերի սկզբին Թուրքիա արտահանվող գազի մակարդակի գրեթե քառապատիկ աճի մասին Նախագահը հազիվ թե ընկերներ ունենա. ընկերները ժամանակի ընթացքում սկսում են քեզանից շատ բան պահանջել. Լուկաշենկո Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի Մեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել իր երկրորդ ռшզմական արբանյակը Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները Իրանը վերացրել է հրթիռների հեռահարության սահմանափակումը Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը Գազայի հատվածում հորդառատ անձրևների պատճառով տարհանում են փախստականների վրանային ճամբարը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցել Իրանի հետ Թուրքիան Հարավային Կովկասով անցնող Միջին միջանցքը համարում է ռազմավարական նշանակության նախագիծ Օձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահաս «Ադրբեջանի հաղթանակը հպարտության աղբյուր է ողջ թյուրքական աշխարհի համար»․ Էրդողան Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ԵՄ մասնակցության Սյունիքում դուստրը հայտնվել է դատարանում մոր նկատմամբ կատարված բռնության մեղադրանքով Սպшնություն Լոռու մարզում. կասկածյալը հարեւանի տղան է «Հնդիկներից հոտ է գալիս, գյումրեցիները բռի են, վրացիներն էլ՝ տուտուց»․ ԱԽ քարտուղար Դատարանում կքննվի Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործը Կաթվածահար է էլեկտրամատակարարումը. մի շարք վթարներ են տեղի ունեցել Մեսսիի հետքերով․ ինչո՞ւ է Լամին Յամալը վերջինը հեռանում Բարսելոնայի մարզաբազայից Որ դեպքում է Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրը հնարավոր Գերազանցվել է նորմային ցուցանիշը․ մեղավորն իշխանությունն է Գույքի բռնագանձման հայց՝ Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ․ «Հետք» 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am