ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հարևան երկրների կողմից հայկական տեղանունների փոփոխված անվանումների օգտագործմանն ու նշել, որ հայերը չպետք է նման դեպքերին չափազանցված արձագանքեն։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա ասել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում։
Սիմոնյանը հարց է բարձրացրել, թե ինչու են հայերը այլայլվում, երբ որևէ մեկը Սևանա լիճն անվանում է Գյոյչա, կամ Երևանը՝ Էրիվան։
«Երևանին Էրիվան ասացին, մեր Սևանին Գյոյչա ասացին, դե պետք է հասկանանք: Ինչո՞ւ ենք մենք այլայլվում, երբ Սևանին ինչ-որ մեկը Գյոյչա է ասում, դե երգ էր, մշակութային բան էր, ասաց։ Մենք ինչ ենք ասում՝ Կասպից ծովում ոտքերներս ենք լվանալու։ Ադրբեջանցիներին մի կողմ դնենք, տեսե՞լ եք վրացիների հետ ոնց ենք շփվում։ Որ մի հայ մտնում է Վրաստան, իր պարտքն է համարում մի վրացու բռնել ու ասել՝ «Դու գիտե՞ս, որ ձեր այբուբենը Մեսրոպ Մաշտոցն է գրել»։ Ասենք՝ ինչո՞ւ ենք մենք դա անում։ Վրացուն կարող է դա մեկ է, կարող է՝ մեկ չէ։ Այդ նույն տրամաբանության մեջ՝ «վրացիները տուտուց են, հնդիկներից հոտ է գալիս, գյումրեցիները բռի են, ապարանցիները տարօրինակ են»։ Բայց ուզում եմ հասկանալ, թե ումից մենք ինչ ենք ուզում»,- նշել է նա։
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/