Մեսսիի հետքերով․ ինչո՞ւ է Լամին Յամալը վերջինը հեռանում Բարսելոնայի մարզաբազայից

Կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա աստղ Լամին Յամալը շարունակում է տպավորել ոչ միայն խաղադաշտում ցուցադրած բացառիկ տաղանդով, այլև մարզումային գործընթացում իր անմնացորդ նվիրվածությամբ։ Իսպանացի վինգերը սովորություն է դարձրել թիմային պարապմունքներից հետո վերջինը հեռանալ մարզաբազայից՝ լրացուցիչ ժամանակ հատկացնելով անհատական վարպետության կատարելագործմանը։

Ինչպես հայտնում է իսպանական El País պարբերականի լրագրող Խուան Իգնասիո Իրիգոենը, երիտասարդ ֆուտբոլիստը հիմնական մարզումների ավարտից հետո պարբերաբար մնում է խաղադաշտում՝ հղկելու դարպասին ուղղված հարվածները, ինչպես նաև տուգանայինների և 11-մետրանոցների իրացումը։

Յամալի աշխատասիրությունը զարմացրել է նույնիսկ «Բարսելոնայի» նորեկ Էնթոնի Գորդոնին, որը նշել է, թե որքան հաճախ է երիտասարդ խաղընկերոջը տեսնում նաև մարզասրահում։ Հատկանշական է, որ հոկտեմբերի 22-ին՝ թիմի համար նախատեսված պաշտոնական հանգստյան օրը, Յամալը մի քանի խաղընկերների հետ կամավոր ներկայացել էր մարզաբազա՝ լրացուցիչ պարապմունք անցկացնելու համար։

Իր սանի պրոֆեսիոնալ մոտեցումը բարձր է գնահատել նաև «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը․

«Երբ ամեն օր տեսնում ես նրա կատարած աշխատանքը, պարզ է դառնում, թե ինչու է նա նման բարձր մակարդակ ցուցադրում խաղերի ընթացքում։ Ինձ շատ է գոհացնում այն, ինչ տեսնում եմ մարզումների ժամանակ»։

France Football-ին տված հարցազրույցում Յամալն անձամբ է խոսել իր խաղային թերությունները շտկելու ցանկության մասին․

«Փորձում եմ աշխատել բոլոր բաղադրիչների վրա։ Երիտասարդ տարիքի առավելությունն այն է, որ սովորելու և աճելու դեռ շատ ժամանակ ունեմ։ Այժմ հատուկ ուշադրություն եմ դարձնում տուգանային հարվածներին, քանի որ գիտեմ՝ այդ առումով բարելավվելու տեղ ունեմ։ Աշխատում եմ նաև գրոհների եզրափակման և մարզչի մատնանշած մյուս մանրուքների վրա»։
Իսպանացի տաղանդի այս մոտեցումն ակամայից զուգահեռներ է ստեղծում «Բարսելոնայի» լեգենդ Լիոնել Մեսսիի հետ։ Արգենտինացին ևս կարիերայի վաղ փուլում տևական ժամանակ էր հատկացնում ստանդարտ դիրքերի մշակմանը՝ հետագայում դառնալով ֆուտբոլի պատմության լավագույն մասնագետներից մեկը։ Մեսսին կատալոնական ակումբի մարզաշապիկով տուգանային հարվածներից 50 գոլ է հեղինակել, որոնցից առաջինը գրանցվել է 2008 թվականի նոյեմբերի 4-ին՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում։

Յամալն արդեն իսկ քաղում է այդ քրտնաջան աշխատանքի պտուղները․ 2026 թվականի սեպտեմբերի 10-ին՝ «Ֆեյենորդի» դեմ հանդիպմանը, նա խփեց իր կարիերայի առաջին պաշտոնական գոլն ուղիղ տուգանային հարվածից։

Ամենօրյա տքնաջան աշխատանքն ուղղակիորեն արտացոլվում է նաև 19-ամյա ֆուտբոլիստի ընթացիկ վիճակագրության մեջ։ 2026/27 մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ 

Armsport

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Սյունիքում դուստրը հայտնվել է դատարանում մոր նկատմամբ կատարված բռնության մեղադրանքով Սպшնություն Լոռու մարզում. կասկածյալը հարեւանի տղան է «Հնդիկներից հոտ է գալիս, գյումրեցիները բռի են, վրացիներն էլ՝ տուտուց»․ ԱԽ քարտուղար Դատարանում կքննվի Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործը Կաթվածահար է էլեկտրամատակարարումը. մի շարք վթարներ են տեղի ունեցել Մեսսիի հետքերով․ ինչո՞ւ է Լամին Յամալը վերջինը հեռանում Բարսելոնայի մարզաբազայից Որ դեպքում է Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրը հնարավոր Գերազանցվել է նորմային ցուցանիշը․ մեղավորն իշխանությունն է Գույքի բռնագանձման հայց՝ Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ․ «Հետք» 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Հայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել տեղեկությունների դիմաց Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է թաց ձյուն «Ա՛յ թուրքի պոչը բռնածնե՛ր, հերթ եք կանգնելու, որ․․․»․ Վահե Մովսիսյան (video) «Ալե՛ն, լսիր՝ մորդ ինչ կասեմ, հանկարծ չայլայլվես»․ Տիգրան Չոբանյան (video) Սպшնված երիտասարդի մայրը խայտառակեց Փաշինյանի ՔԿ նախագահին․ «Կմտնեն քո տուն, նոր․․․» (video) 5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի Ծեծել են քավորն ու քավորկինը․ 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց Նոր աբսուրդ Ալեն Սիմոնյանից․ «Ինչի՞ ենք այլայլվում, որ ինչ որ մեկը Սեւանին ասում է Գյոյչա» (video) Պլանավորված պարտություն․ օր 41 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Քաղաքական մեկնաբան #ՀԻՄԱ․ Մինչև տարեվերջ Պուտինը Փաշինյանի հետ կապված մի հարց կլուծի․ Տիգրան Չոբանյան (video) Վլադիմիր Վարդանյան VS Հրայր Թովմասյան․ Փաշինյանը հետ է գնում իր մերժած ճանապարհով yerevan.today Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը «Նիկո՛լ, գլուխդ պատին կտաս, թե ձեռ կկտրես»․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am