ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Քաղաքական մեկնաբան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Քննարկվում է, թե ով կլինի կամ ով պետք է լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Անկեղծ ասած, անիմաստ քննարկումներ են, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցը Հայաստանում քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է։ Ըստ այդմ, եթե քննարկվում է կամ բարձրաձայնվում որևէ անուն, ապա առանցքայինը հետևյալն է․ Փաշինյանը ուզո՞ւմ է լսել այդ անունը, թե՞ նա արդեն ունի իր նախընտրած անունն ու դրա համար էլ ֆեդերացիայի կանոնադրության մեջ կատարվել է համապատասխան փոփոխություն։
Կարծում եմ, պատասխանն առավել քան պարզ է։ Հետևաբար, բացարձակ անիմաստ է քննարկել, թե ով կլինի ֆեդերացիայի լավ նախագահ։
Լա՞վ է դա։ Ոչ։ Բայց դա է իրականությունը, որը փոխելու հնարավորությունն արդեն առանձին խոսակցության նյութ է»։
