Վլադիմիր Գասպարյանը զբաղված է նույն գործով

Հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունից հետո, թե համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով, կադրային փոփոխությունները շարունակվում են: Tert.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ կոլեգիայի նիստից հետո իրենց պաշտոններից ազատվել էին Մեղրիի և Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետերը: Այնուհետև պաշտոնից ազատվել էր ևս 32 ծառայող, այդ թվում նաև ղեկավար կազմից պաշտոնյաներ Tert.am-ի տեղեկություններով ոստիկանությունում կադրային տեղաշարժը շարունակվում է:Վերջին օրերին ևս ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվում են.որոշ ծառայողներ անցել են թոշակի, ոմանք գրանցվել կադրերի ռեզերվում, որոշ թափուր հաստիքներում էլ նշանակումներ են եղել: Պաշտոնից ազատված ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Այվազյանի փոխարեն նոր նշանակում է արվել: Նշանակումը հատկանշական է նրանով, որ ի տարբերություն նախկին բաժնի պետերի՝ նոր նշանակված ծառայողը Լոռու մարզի բնակիչ չէ: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը.« Այո, ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում նոր նշանակում է եղել: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Բազումի բաժնի պետ է նշանակվել Կարեն Հակոբյանը, ով նախքան նշանակումը գրանցված էր կադրերի ռեզերվում»: Ինչ վերաբերում է այլ կադրային փոփոխություններին, Էդգար Ջանոյանն ասաց, որ միջին և ավագ խմբի ծառայողների նշանակումներ ևս եղել են: Միաժամանակ նա հավելեց, որ Նուբարաշենի բաժանմունքի պետի պաշտոնը ևս արդեն թափուր չէ.«Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Նուբարաշենի բաժանմունքի պետ է նշանակվել Վահրամ Խաչատրյանը»: Հիշեցնենք,որ կոլեգիայի նիստի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը, մասնավորապես, նշել էր. «Մի մասը, ովքեր իրենց ծառայությունները պետության ու ոստիկանությանը պատվով են կատարել, իրենց ժամանակը լրանալու հետ կապված կմիանան վետերանների միությանը, կաշխատենք այնպես անել, որ պիտանիները չտուժեն։ Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսին, իրենք դիմում կգրեն, կգնան։ Այն էներգիան, այն աշխատուժը, որ մենք ծախսում ենք այն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձևափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծրացած բաներ կան մեջները, կարծում եմ, այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք։ Ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի»։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am