Վլադիմիր Վարդանյան VS Հրայր Թովմասյան․ Փաշինյանը հետ է գնում իր մերժած ճանապարհով yerevan.today

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, հայտնի դարձավ, որ ՍԴ անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ նախագահ։ Նա ընտրվել է երկու փուլով․ առաջին փուլում չի հավաքել անհրաժեշտ 6 ձայնը, երկրորդ փուլում հավաքել է 5 ձայն, մրցակից թեկնածուն՝ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, 4 ձայն։
ՍԴ-ն, նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ավարտից հետո, արդեն երրորդ փորձն էր անում դատարանի նախագահ ընտրելու՝ նույն թեկնածուներով։ Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրել էր ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը, Վլադիմիր Վարդանյանն ինքնաառաջադրվել էր։

Չհաղթած թեկնածուի հրաժարականն ու ուղերձը
 
Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Էդգար Շաթիրյանը հրաժարվեց ՍԴ փոխնախագահի պաշտոնից՝ մնալով որպես դատավոր։ «Հաշվի առնելով այն, ինչ փաստեցին ձևավորված իրողությունները, անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ և կարծում եմ՝ այս քայլը միանգամայն տրամաբանական է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
«Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, առնվազն այսօրվա մասով ընտրության ելքն ինձ համար անկանխատեսելի չէր։ Ես ընդամենը մի նախադասություն կասեմ և սրանով կավարտեմ․ արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել իրենց հետ։ Շուրջ վեցուկես տարի անց մենք ունեցանք դարձ ի շրջանս յուր»։

2 ՍԴ նախագահ, երկուսն էլ՝ կուսակցական
 
Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելը շատ նման է մեկ այլ կուսակցականի՝ ՀՀԿ անդամ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուն։
Այսպես, Վլադիմիր Վարդանյանը 2018թ․ ընտրվել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։ 2021թ․ հունիսին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ցուցակով և վերընտրվել ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
2026թ․ մարտ ամսին Հանրապետության նախագահի առաջարկությամբ և Ազգային ժողովի քվեարկությամբ ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր՝ վայր դնելով պատգամավորի մանդատը և դուրս գալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այսօր՝ 2026թ․ նոյեմբերի 6-ին, ընտրվել է ՍԴ նախագահ։
Հրայր Թովմասյանը 2010թ․ դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է ՀՀ արդարադատության նախարար, դրանից հետո զբաղեցրել է այլ պետական պաշտոններ։ 2017թ․ ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: Եղել է Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Սահմանադրական Դատարանի անդամ: 2018 թվականի մարտի 21-ին նշանակվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ:

Կրկնվող ձեռագիր․ Կուսակցական պատկանելությունը՝ հաղթաթուղթ

2020թ․ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց ՍԴ գրավման գործընթաց․ գլխավոր նպատակներից էր Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հեռացումը և դատավորների կազմի փոփոխությունը, ըստ զանազան գնահատականների՝ մի շարք դիմումներում Նիկոլ Փաշինյանի ցանկալի արդյունք ստանալու համար։ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության համար շահարկում էին երկու փաստ․
2015թ. Սահմանադրության փոփոխության հանգամանքը․ իշխանության հիմնական փաստարկն այն էր, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ էր ընտրվել 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության դրույթներով (ինչը նրան թույլ էր տալիս պաշտոնավարել մինչև 65 տարեկանը, այլ ոչ թե 6 տարի ժամկետով)։ Իշխանությունը դա որակում էր որպես նախկին իշխանությունների (ՀՀԿ-ի) կողմից ՍԴ-ի «յուրացում»։
Թովմասյանի կուսակցական պատկանելությունը․ ՔՊ-ականները պնդում էին, որ հրայր Թովմասյանը եղել է ՀՀԿ անդամ և չի կարող լինել ՍԴ նախագահի պաշտոնում օբյեկտիվ։

Նիկոլ Փաշինյանը 17 հուլիսի, 2019թ․ հայտարարում է․ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել անաչառ ՍԴ նախագահ, որովհետև նա հանդիսանում է նախկին կոռուպցիոն համակարգի և ՀՀԿ-ի քաղաքական թիմի օրգանական մասը։ Նա ՍԴ նախագահի պաշտոնին է հայտնվել քաղաքական մանիպուլյացիաների և օրենքի շրջանցման միջոցով»։

Նիկոլ Փաշինյանը 06 փետրվարի, 2020թ․ հայտարարում է․«Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցրել է կեղծիքով, ՀՀԿ-ական իշխանության հետ հանցավոր համաձայնության արդյունքում։ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն, տեսնելով, որ իրենց իշխանությունը հեռանում է, որոշեցին Սահմանադրական դատարանն օկուպացնել և այնտեղ կարգել իրենց նոտարին՝ Հրայր Թովմասյանին»։

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագծում նշվում է․ «Հրայր Թովմասյանը երկար տարիներ եղել է «Հանրապետական» կուսակցության ղեկավար մարմնի՝ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր և Արդարադատության նախարար։ Նրա ընտրությունը տեղի է ունեցել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ինչը ողջամիտ կասկած է հարուցում նրա անաչառության և քաղաքական չեզոքության վերաբերյալ»։
Ստացվում է՝ Հրայր Թովմասյանին պաշտոնազրկելու գլխավոր պատճառը ՀՀԿ անդամ լինելու հանգամանքն էր, ինչպես նաև Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր «ընտրելու» հանգամանքը՝ ՔՊ-ական լինելը։

ՍԴ գրոհի առաջին փուլի ավարտը

2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտան Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում դադարեցվեց ՍԴ այն դատավորների պաշտոնավարումը, որոնք մինչև Սահմանադրության նոր՝ յոթերորդ գլխի ուժի մեջ մտնելը դատարանում պաշտոնավարել էին առնվազն 12 տարի։ Նույն փոփոխություններով դադարեցվեց նաև Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնավարումը։

Ինստիտուցիոնալ անկախության խնդիրն ու երկակի չափանիշները
«Այո՛, ես եղել եմ պատգամավոր, այո՛, ես եղել եմ կուսակցության անդամ, բայց դատավորի երդումը տալուց հետո յուրաքանչյուրս պարտավորվում է առաջնորդվել տրված երդմամբ, և երդման շրջանակներում էմ ես տալիս իմ պատասխանները»,- ասում է ՍԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Իսկ այդ պարագայում Հրայր Թովմասյանի համար բավարար չէ՞ր դատավորի երդումը։
Եթե 2018-2020 թթ․ իշխանությունը հայտարարում էր դատական համակարգի ապաքաղաքականացման և «նախկին իշխանական ազդեցությունից» ազատվելու մասին, ապա ՍԴ նախագահի պաշտոնում իշխող կուսակցության նախկին կարկառուն ներկայացուցչի ընտրվելը հանրության մոտ առաջացնում է քաղաքականացվածության նույն մտահոգությունները։Համաձայն այդ մտահոգությունների, ստեղծվել են ռիիսկեր դատարանի անկախության և անաչառության վերաբերյալ հանրային ընկալման տեսանկյունից։
Սակայն արդյո՞ք միայն կուսակցական անդամակցությունը դադարեցնելը բավարար է հասարակության մոտ անկախության և քաղաքական չեզոքության վերաբերյալ բոլոր հարցերը վերացնելու համար։
Եթե 2020 թվականին Հրայր Թովմասյանի քաղաքական անցյալը և նախկին իշխանությունների հետ կապերը դիտարկվում էին որպես նրա անաչառության վերաբերյալ լուրջ հարցադրումների հիմք, ապա ինչպե՞ս պետք է այսօր գնահատենք իշխող կուսակցության երկարամյա անդամի՝ ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելը։
Խնդիրը Վլադիմիր Վարդանյանի՝ որպես իրավաբանի մասնագիտական որակները կասկածի տակ դնելը չէ։ Խնդիրը երկակի չափանիշներն են։ Եթե քաղաքական անցյալը կարող է կասկածի տակ դնել ՍԴ նախագահի անկախությունը, ապա այդ հարցը պետք էհավասարապես բարձրացվի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների դեպքում։

Սահմանադրական դատարանի անկախությունը, ցավոք, իրաական չէ, ինչպես նաև հանրության համար տեսանելի ու համոզիչ չէ։ Դժվար է ապացուցելը, որդատարանը գործում է ոչ թե իշխանության քաղաքական շահերից ելնելով, այլ Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությանը համապատասխան։
Ի դեպ, կարևոր է նշելը, որ Սահմանադրական դատարանը միակ անկախ կառույցը չէ, որը ղեկավարում են անդամատոմսերը վայր դրած ՔՊ-ականները։

 

yerevan.today

դիտվել է 5 անգամ
Լրահոս
5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի Ծեծել են քավորն ու քավորկինը․ 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց Նոր աբսուրդ Ալեն Սիմոնյանից․ «Ինչի՞ ենք այլայլվում, որ ինչ որ մեկը Սեւանին ասում է Գյոյչա» (video) Պլանավորված պարտություն․ օր 41 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Քաղաքական մեկնաբան #ՀԻՄԱ․ Մինչև տարեվերջ Պուտինը Փաշինյանի հետ կապված մի հարց կլուծի․ Տիգրան Չոբանյան (video) Վլադիմիր Վարդանյան VS Հրայր Թովմասյան․ Փաշինյանը հետ է գնում իր մերժած ճանապարհով yerevan.today Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը «Նիկո՛լ, գլուխդ պատին կտաս, թե ձեռ կկտրես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը Վթարային ջրանջատում․ նոր հասցեներ Պետք է կենտրոնանալ արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Կարծում եմ, որ Իսկանդարյանը շտապել է Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայ դատ Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային Ալեն Սիմոնյանի խայտառակ խոստովանությունը․ Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանանք (video) Ընդդիմադիրներն ամեն ինչի պատրաստ են․ կտեսնե՛ք․․․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Շիրազ Մանուկյան (video) Երեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցում Ուշադրություն․ Վերին Լարս տանող ճանապարհի վիճակն այսօր Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի Փաշինյանը Պուտինի մոտ գնում է մի հարցով․․․ լուրջ խոսակցություն է լինելու, որից հետո․․․ Հովհաննիսյան (video) Նոր հարվածներ են հասցրել Վարչապետ Փաշինյանին պատգամավոր Փաշինյանը նոկաուդի ենթարկեց (video) Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am