Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով, հերթական անգամ ի ցույց դրեց հայաստանյան իրավապահ ու դատական համակարգի խորքային խնդիրները:

Ինչպես դատական որոշման հրապարակումից առաջ լրագրողների հետ զրույցում ընդգծել էր փաստաբան Երեմ Սարգսյանը, մյուս մեղադրյալների վերաբերյալ նմանատիպ ակտերից հետո ակնհայտ էր, որ դատարանը կիրառելու է նույն ձևական ու կանխորոշված մոտեցումը: Չնայած պաշտպանական կողմի հիմնավոր պահանջին՝ կալանքի հարցը քննարկել բացառապես անհատական ու առարկայական հիմքերով, դատական ատյանը իսպառ անտեսեց իրավական այն հիմնարար սկզբունքը, ըստ որի՝ ազատության մեջ մնալու դեպքում քննությանը խոչընդոտելու վտանգի առկայությունը պարտավոր է հիմնավորել մեղադրանքի կողմը կամ մատնանշել դատարանը, այլ ոչ թե պաշտպանությունը ենթադրություններ անի գոյություն չունեցող հիմքերի շուրջ: Սա ոչ այլ ինչ է, քան արդարադատության համակարգի գործիքավորում՝ սեփական ընդդիմախոսներին լռեցնելու և քաղաքական դաշտը միանձնյա վերահսկելու նպատակով: Երբ իշխանության ղեկին գտնվող սուբյեկտի յուրաքանչյուր քմահաճույք վեր է ածվում չգրված օրենքի, իսկ դատական համակարգը վերածվում է սովորական կատարողական մարմնի, իրավունքի գերակայության մասին խոսակցություններն ստանում են զուտ ֆորմալ բնույթ: Այսօրինակ համակարգերում հակաիշխանական հայացքներ ունենալն ու սեփական դիրքորոշումն ապացուցելը բավարար պայման են դառնում, որպեսզի քաղաքական գործիչն ու նրա շուրջ ձևավորված թիմը հայտնվեն տեղեկատվական ու իրավական ճնշումների կենտրոնում:

 Մեխանիզմն աշխատում է պարզունակ, բայց հաստատուն տեխնոլոգիայով. նախ՝ վերահսկելի մեդիառեսուրսների միջոցով գործի է դրվում հանրային վարկաբեկման մեքենան, իսկ այնուհետև՝ անհեթեթ ու շինծու մեղադրանքներով, առանց որևէ իրավական ու բարոյական նշույլի, մարդկանց ամիսներով կամ տարիներով պահում են անազատության մեջ: Կալանքը, որն, ըստ օրենքի տառի ու ոգու, պետք է լինի խիստ բացառիկ ու ծայրահեղ միջոց, վերածվել է պատժիչ գործիքի՝ փաստացի փոխարինելով դատավճռին: Երբ չկան հիմնավոր փաստեր, երբ պաշտպանական կողմը դատարանում հատ առ հատ ջախջախում է առաջադրված վարկածները, իսկ որոշումը միևնույն է մնում է անփոփոխ, դա այլևս իրավաբանություն չէ. դա մեկ անձի քաղաքական կամքի կատարում է:

Այնուամենայնիվ, քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ ընտրովի արդարադատության վրա հենված համակարգերը չափազանց կարճակյաց են: Ճնշումներով ու ապօրինություններով հնարավոր է ժամանակավորապես սահմանափակել մարդու ֆիզիկական ազատությունը, բայց անհնար է լռեցնել քաղաքական գիտակցությունն ու արդարության պահանջը: Ցանկացած անօրինականություն վաղ թե ուշ բախվում է իրականության պատին, իսկ օրենքի գերակայությունը վերականգնվում է այն պահին, երբ քաղաքական պատվերը կորցնում է իր ազդեցությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մինչև տարեվերջ Պուտինը Փաշինյանի հետ կապված մի հարց կլուծի․ Տիգրան Չոբանյան (video) Վլադիմիր Վարդանյան VS Հրայր Թովմասյան․ Փաշինյանը հետ է գնում իր մերժած ճանապարհով yerevan.today Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը «Նիկո՛լ, գլուխդ պատին կտաս, թե ձեռ կկտրես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը Վթարային ջրանջատում․ նոր հասցե Պետք է կենտրոնանալ արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Կարծում եմ, որ Իսկանդարյանը շտապել է Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայ դատ Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային Ալեն Սիմոնյանի խայտառակ խոստովանությունը․ Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանանք (video) Ընդդիմադիրներն ամեն ինչի պատրաստ են․ կտեսնե՛ք․․․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Շիրազ Մանուկյան (video) Երեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցում Ուշադրություն․ Վերին Լարս տանող ճանապարհի վիճակն այսօր Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի Փաշինյանը Պուտինի մոտ գնում է մի հարցով․․․ լուրջ խոսակցություն է լինելու, որից հետո․․․ Հովհաննիսյան (video) Նոր հարվածներ են հասցրել Վարչապետ Փաշինյանին պատգամավոր Փաշինյանը նոկաուդի ենթարկեց (video) Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ» «Մեզ այնտեղ չեն սպասում»․ «Հրապարակ» Միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ․ «Փաստ» ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am