Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերն արդեն իսկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ձևավորելով համազգային համախմբման օրակարգ։ Այն ստորագրել են «Ազատություն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Հայաքվե», «Հայաստան դաշինք», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանը ես եմ», «Ժառանգություն», «Նոր դարաշրջան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։

Այս կարևոր հանգրվանից հետո գործընթացը թևակոխում է նոր փուլ. գիտակցելով պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը՝ քաղաքական ուժերը շարունակում են միավորել ջանքերը։ Չնայած առանձին հարցերում մոտեցումների տարբերություններին՝ նախաձեռնությունը սահմանել է հիմնարար նպատակներ՝ մերժել Ալիևյան սահմանադրության պարտադրանքը, հասնել խաղաղության՝ առանց միակողմանի զիջումների ու տարածքային կորուստների, պաշտպանել ազգային ինքնությունն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես նաև վերականգնել ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները։ Ստորագրած ուժերը կոչ են անում բոլոր հասարակական ու քաղաքական գործիչներին միանալ այս համախմբմանը։

Այս օրակարգի շուրջ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները հանդիպել են մտավորականների հետ, ովքեր լիակատար աջակցություն են հայտնել միասնական դիրքորոշմանը։ Հավաքի մասնակիցները շեշտել են, որ այս քայլը վաղուց սպասված էր։ Երգիչ Արսեն Գրիգորյանն ընդգծել է, որ միասնականությունն այլընտրանք չունի երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու և Եկեղեցու դեմ հալածանքները կանխելու համար։

Բանաստեղծ Հուսիկ Արան էլ հավելել է, որ Անկախության հռչակագիրը պետականության «ծննդյան վկայականն» է, և դրանից հրաժարվելը նշանակում է հրաժարվել պետականությունից։ Քննարկման ժամանակ արձանագրվել է, որ ընդդիմադիր այս հայտարարությունը դուրս է գալիս նեղ կուսակցական շրջանակներից՝ վերածվելով հանրային լայն դիմադրության խորհրդանիշի։

Համախմբման ալիքի ընդլայնման մասին է վկայում նաև այն, որ նախաձեռնությանը պաշտոնապես միացել է «Միասնության թևեր» կուսակցությունը։ Վերջինս հայտարարել է, որ ճգնաժամային այս իրավիճակում նախկին տարաձայնությունները տեղ չունեն, քանի որ առկա են արտաքին պարտադրանքների և ներքին ճնշումների փոխկապակցված վտանգներ։ Կուսակցության գնահատմամբ՝ իշխանությունը արտաքին պահանջների կատարումը ներկայացնում է որպես խաղաղության պայման, իսկ դրան դիմադրողներին պիտակավորում որպես խոչընդոտ։ «Միասնության թևեր»-ը խստորեն դատապարտել է նաև Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քրեական գործողություններն ու կալանավորումը՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն ճնշել ընդդիմության դիմադրողականությունը և հող նախապատրաստել սահմանադրական փոփոխությունների համար։

Համագործակցությունը, ըստ նախաձեռնողների, պետք է կառուցվի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության սկզբունքներով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ խաղաղության՝ առանց ազգային շահերի զիջման։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ․ «Փաստ» ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Հայտնի է Լատվիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Չեռնոգորիայի հետ հանդիպումների համար Թրամփը փոխել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան Ցցուն օրինակ, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում «Ոչ ոք չի ուզում դրա մասին խոսել, բայց բոլորը գիտեն, որ դա ճշմարտություն է». Թրամփ Արցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Արամ Ա Վեհափառը ընդունել է Հայաստանի դեսպանին ԱՄՆ-ի հետ նոր պատերազմը կտարածվի նաև Եվրոպայի վրա Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Գաբրիել և Միքայել Հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Կիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներին Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել․ Ալիև Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը․ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am