Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ է տեղի ունեցել․ մասնավորապես, Էդգար Շաթիրյանի օգտին տրամադրված դատավորներից մեկի քվեարկությունը փոխել է ամբողջ պատկերը: Մասնավորապես, դատավոր Երվանդ Խունդկարյանի քվեաթերթիկը վճռորոշ է դարձել Վլադիմիր Վարդանյանի հաղթանակի համար։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն ուղեկցվել է ներքին լարվածությամբ, դատավորների միջև ձևավորված տարբեր դիրքավորումներով և վերջին պահին տեղի ունեցած անսպասելի շրջադարձով։

Ինչպես նախօրեին գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, ՍԴ-ում իրավիճակը գերլարված էր։ Թեև իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, վստահ էին, որ ՍԴ նախագահի պաշտոնում կընտրվի Վլադիմիր Վարդանյանը, դատարանի ներսում ձևավորված իրավիճակն ամենևին միանշանակ չէր։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին կայացած ընտրության ժամանակ ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում էին Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ Սակայն քվեարկության երկու փուլերում էլ թեկնածուներից ոչ մեկը չստացավ անհրաժեշտ ձայները, և ընտրությունը չկայացած համարվեց։

Նոյեմբերի 6-ին նշանակված նոր ընտրություններին ընդառաջ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, Սահմանադրական դատարանի դատավորների շրջանում ձևավորվել էր մի խումբ, որը նպատակ ուներ նախագահի պաշտոնում տեսնել Էդգար Շաթիրյանին։

Մեր տեղեկություններով՝ այդ խմբում ընդգրկված դատավորների թվում էին Դավիթ Խաչատուրյանը, Սեդա Սաֆարյանը և ևս մի քանի դատավորներ։ Շաթիրյանը, ըստ մեր աղբյուրների, վստահ էր, որ իր օգտին անհրաժեշտ ձայներն ապահովված են, և իր թեկնածությունը պետք է հաղթանակ տանի։

Սակայն ընտրության օրը տեղի է ունեցել անսպասելի զարգացում։

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ վճռորոշ դեր է ունեցել ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի քվեարկությունը։ Եթե նախորդ ընտրության ժամանակ նրա քվեարկությունն էական նշանակություն էր ունեցել Շաթիրյանի դիրքերի ամրապնդման հարցում, ապա այս անգամ իրավիճակը բոլորովին այլ ընթացք է ստացել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Շաթիրյանի օգտին քվեարկելու ակնկալիք կար նաև Խունդկարյանից, սակայն վերջինս վերջին պահին այդ անգամ քվեարկել է Վարդանյանի օգտին։

Արդյունքում ձայների հարաբերակցությունը փոխվել է, և Վլադիմիր Վարդանյանը կարողացել է առավելություն ստանալ ու ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ։

Պաշտոնական տվյալներով՝ նոյեմբերի 6-ի ընտրության առաջին փուլում կրկին որևէ թեկնածու անհրաժեշտ ձայները չի ստացել, իսկ երկրորդ փուլում Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ նախագահ։ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ՝ երկրորդ փուլում Վարդանյանը ստացել է հինգ ձայն։

Բայց ընտրության ավարտով ՍԴ-ում լարվածությունը չի ավարտվել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Շաթիրյանի օգտին ձայներ ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրած դատավորների շրջանում ստեղծված իրավիճակը բավականին սուր է եղել։ Արդյունքից խիստ դժգոհ Էդգար Շաթիրյանը որոշել է հրաժարվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից։ Մեր տեղեկություններով՝ նա ընտրությունից հետո բավականին վրդովված և անտրամադիր է լքել Սահմանադրական դատարանի շենքը։

Շաթիրյանն իր դժգոհությունը հրապարակավ արտահայտել է նաև լրագրողների հետ զրույցում։ Նա հայտարարել է, որ շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, սակայն անհնարին է համարել փոխնախագահի պաշտոնում իր հետագա աշխատանքը՝ հաշվի առնելով «ձևավորված իրողությունները»։

Ավելին՝ Շաթիրյանի հայտարարությունը բավականին ուշագրավ քաղաքական և իրավական ենթատեքստ ուներ։

«Արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել իրենց հետ», – հայտարարել է նա։

Շաթիրյանը նաև ընդգծել է, որ ընտրության ելքն իր համար առնվազն այդ օրը անկանխատեսելի չէր, իսկ շուրջ վեցուկես տարի անց, իր գնահատմամբ, տեղի է ունեցել «դարձ ի շրջանս յուր»։

Մյուս կողմից՝ նորընտիր նախագահ Վլադիմիր Վարդանյանը հերքել է դատավորների նկատմամբ ճնշումների մասին ենթադրությունները՝ հայտարարելով, որ որևէ անձի նկատմամբ ճնշում չի եղել, իսկ դատարանը որոշում է կայացրել գաղտնի քվեարկությամբ։

Այսպիսով, ՍԴ նախագահի ընտրությունը, որը պետք է լիներ ինստիտուցիոնալ հերթական գործընթաց, վերածվել է դատարանի ներսում դիրքավորումների և հակասությունների բացահայտման։ Իսկ Շաթիրյանի հրաժարականն ու նրա հրապարակային ակնարկները ցույց են տալիս, որ նոր նախագահի ընտրությունից հետո էլ Սահմանադրական դատարանի ներսում հարցերը փակված չեն։

Մնում է հասկանալ՝ ինչպիսի՞ն է լինելու դատավորների հարաբերությունների հետագա ընթացքը, և արդյոք այս ընտրությունը ՍԴ-ում նոր ներքին բաժանարար գծերի սկիզբը չէ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ․ «Փաստ» Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Հայտնի է Լատվիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Չեռնոգորիայի հետ հանդիպումների համար Թրամփը փոխել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան Ցցուն օրինակ, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում «Ոչ ոք չի ուզում դրա մասին խոսել, բայց բոլորը գիտեն, որ դա ճշմարտություն է». Թրամփ Արցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Արամ Ա Վեհափառը ընդունել է Հայաստանի դեսպանին ԱՄՆ-ի հետ նոր պատերազմը կտարածվի նաև Եվրոպայի վրա Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Գաբրիել և Միքայել Հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Կիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներին Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել․ Ալիև Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը․ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի Մեծ Բրիտանիան Նախիջևանի համար 20 տարվա ռազմավարական ծրագիր է մշակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am