Արցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը գրել է․

«Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում, քաղաքական պատասխանատվություն և միասնական օրակարգի շուրջ կառուցողական համագործակցություն։ Համոզված ենք, որ ազգային ինքնության, պետականության, անվտանգության, արժանապատվության և իրավունքների պաշտպանության հարցերը չեն կարող ունենալ մասնակի կամ տարանջատված լուծումներ։

Միևնույն ժամանակ, ափսոսանք ենք հայտնում, որ այս կարևոր նախաձեռնության քննարկմանն ու ձևավորմանը ներգրավված չեն եղել Արցախի իշխանությունները։ Մինչդեռ Արցախի հարցը, արցախահայության իրավունքների պաշտպանությունն ու բռնի տեղահանված ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը Հայաստանի ազգային օրակարգի անբաժանելի բաղադրիչներն են և չեն կարող դուրս մնալ համազգային նշանակության որևէ գործընթացից։

Համազգային միավորումը չի կարող ամբողջական լինել, եթե դրա ձևավորման և գործունեության շրջանակում տեղ չի գտնվել Արցախի ներկայացվածության ու ձայնի համար։ Արցախի հարցը միայն արցախահայության հարցը չէ․ այն հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է։

Հույս ունենք, որ հետագա գործընթացներում այս բացը կշտկվի, և Արցախի Հանրապետության իշխանությունները ևս հնարավորություն կունենան իրենց մասնակցությունն ու ներդրումն ունենալու համազգային առաջնահերթությունների շուրջ ձևավորվող համագործակցությանը»։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան Ցցուն օրինակ, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում «Ոչ ոք չի ուզում դրա մասին խոսել, բայց բոլորը գիտեն, որ դա ճշմարտություն է». Թրամփ Արցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Արամ Ա Վեհափառը ընդունել է Հայաստանի դեսպանին ԱՄՆ-ի հետ նոր պատերազմը կտարածվի նաև Եվրոպայի վրա Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Գաբրիել և Միքայել Հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Կիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներին Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել․ Ալիև Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը․ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի Մեծ Բրիտանիան Նախիջևանի համար 20 տարվա ռազմավարական ծրագիր է մշակում Դավիթ Համբարձումյանը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Որքա՞ն գումար է նախատեսվել Աջափնյակի տոնական ձևավորումների համար. «Փաստինֆո» Մահացել է Ջեյ Ռոքֆելլերը Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքները Արտառոց դեպք՝ Երևանում Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am