Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը․ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը

Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրել է․

«Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը
Քաղաքական դիրքավորումների սուր պրոցեսում կա 3-րդ՝ ամենակարևոր կողմը՝ հասարակությունը։ Հասարակությունը պիտի գիտակցի, որ սա ի´ր պրոցեսն է։ Այս պահին մեր հասարակությունը հասել է առանցքային հանգրվանի. կա´մ գնում ենք հասարակության կորստի, կա´մ հանրային երկխոսություն։ Մնացածը առճակատում է, որտեղ ոչ մի լավ բան չկա։ Քաղաքական այս նոր պրոցեսի հաջողության համար ամենակարևորն է, որ օրակարգը չդառնա պարզապես ընդդիմություն-իշխանություն հերթական հակամարտությունը։

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք
Հասարակությունը այսօր պետության թեմաները ընկալում է որպես իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հարց, այլ ոչ՝ որպես իր սեփական ճակատագիր։ Եթե սա շարունակվեց, ապա հանրային ինտենսիվ դեգրադացիան անխուսափելի է, ինչը ցանկացած հանրաքվեից ավելի վտանգավոր է։ Երկրի առողջացումը կախված է հասարակության ներգրավվածության աստիճանից։ Այս պահի նախադրյալները մտահոգիչ են՝ ընդհանրությունների կորուստ, հին արժեքների քայքայում ու նորերի չձևավորում, ռացիոնալ խոսքի հանդեպ տոտալ անուշադրություն, բարոյական անհատական և հավաքական կարմիր գծերի ոչնչացում։


Սոցիալական ամնեզիա
Ճնշումների, վախի, պարտության, տագնապի և այլ պատճառներով ձևավորվում է հանրային, սոցիալական ամնեզիայի վիճակ, երբ մարդիկ ուղղակի չեն ուզում հիշել՝ ով են, որտեղից են, ինչ պատմություն ունեն, ինչ ճանապարհ են անցել՝ հենց իրենք կյանքի ընթացքում, ինչ ձեռքբերումներ ունեին, ինչ արժեքներ էին դավանում, ինչ հաջողություններով էին հպարտանում։ Ինչ պատմական հաջողություններ և ողբերգություններ են եղել 5-15-100 տարի առաջ։
Մենք օտարացել ենք մեր հավաքական ապագայի, պետության ճակատագրի, մեր այսօրի, մեր ընթացքի մասին հարցերից, մեր կյանքի մասին որոշումներից ու իրադարձություններից։ Ամեն ինչ կարծես թե կատարվում է, բայց օտարացած ենք այդ նույն «ամեն ինչից»։ «Ինքն իրեն» բռնաճնշումներ են, ինքն իրեն կալանավորումներ, ինքն իրեն՝ Ադրբեջանը մեզ պահանջներ է դնում, ինքն իրեն՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը մի օրում տեղափոխվեց մինչև2031, ինքն իրեն դպրոցներից հեռացվում են մեր ընկերների, հերոսների, մեզ համար զոհվածների նկարները, ինքն իրեն՝ Արարատը մերժվում է, ինքն իրեն՝ ընդդիմություն կա և այլն և այլն։ Այդ դեպքում ո՞վ ենք մենք։

 

 

Դեգրադացիայի ավելի բարձր մակարդակ. անձնական զրոյացում
Մի պրոցես եմ նկատել, որը սահմռկեցուցիչ է իր էությամբ. կոնֆորմիզմի գրավչության փուլում շատերն ընտանեկան հիշողություններ են ջնջում, անձնական զրոյացման են գնում, կարծես՝ իրենք չեն եղել, իրենք չեն դավանել այդ արժեքներն և դրանք սրբություն համարել, իրենք չեն այդ կենացները խմել։  Ընտանեկան ալբոմներ են փոխում, խմբագրում, որ այս կամ այն մարդու հետ իրենց լուսանկարները մոռացվեն, կենսագրություն են խմբագրում։ Արցախում արած իրենց լուսանկարներն են կորցնում, թաքցնում։ Սա կատարվում է, չեմ չափազանցնում։ Մտերիմներին են ուրանում, ընկերներից խուսափում՝ ստեղծելով «անվտանգ» հեռավորություն։
Հնարավոր չէ, որ մի ամբողջ հասարակության բովանդակությունը լինի ուրացումն ու պարզ նյութական օգուտը, սեփական ճակատագրից օտարանալն ու ֆրագմենտար կոնֆորմիզմը։ Դա արդեն պետության հասարակություն չէ։ Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը։

Ներհանրային երկխոսությունը
Իմ խորին համոզմամբ՝ բոլոր բարդ, առաջին հայացքից ոչ մի փոխզիջում չենթադրող հարցերն ունեն ընդունելի լուծումներ, որոնք չեն բերի ներքին էսկալացիայի, լրացուցիչ վտանգավոր առճակատման, ու նաև չեն բերի արտաքին էսկալացիայի։
Դրա հիմնական պայմանը հանրության ներսում՝ ընտրազանգվածների միջև երկխոսություն սկսելն է։ Սկսել խոսել, սկսել լսել, սկսել ընդհանուր ներկայի և ապագայի զգացումն ուժեղացնել։

Կան հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր այս դժվար, անմարդկային պայմաններում փորձում են մարդ մնալ։ Անկախ նրանից՝ ում են ձայն տվել կամ չեն տվել։ Սա շատ թանկ ռեսուրս է։ Տարբեր ընտրազանգվածներից են և կարող են քեզ հետ վիճել, չհամաձայնել, բայց մնալ քաղաքացի։ Սա լուրջ ռեսուրս է՝  միասնական ելքեր գտնելու համար։ Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է։ Եվ այդպես պետք է ձևավորվեն հանրային նոր վերնախավերը»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Կիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներին Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել․ Ալիև Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը․ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի Մեծ Բրիտանիան Նախիջևանի համար 20 տարվա ռազմավարական ծրագիր է մշակում Դավիթ Համբարձումյանը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Որքա՞ն գումար է նախատեսվել Աջափնյակի տոնական ձևավորումների համար. «Փաստինֆո» Մահացել է Ջեյ Ռոքֆելլերը Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքները Արտառոց դեպք՝ Երևանում Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի․ ինչ է սպասվում նրա հետագա պայքարին Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRW Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից Խոշոր հրդեհ՝ Ձորաղբյուրում Սամվել Կարապետյանի և Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ շանտաժով ու ռեպրեսիաներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ 11-ամյա երեխան, թմրանյnւթի կասկածն ու ալկոհոլը․ մայրը պահանջում է արդար քննություն. Armlur.am Միջազգային մամուլը՝ Շիկահողի մասին․ անտառների ոչնչացումը ստվերում է խաղաղության գործընթացը Գագիկ Խաչատրյանին պատգարակով են բերել նիստին Ռոնալդուն տեղեկացրել է Ալ-Նասրից հեռանալու մասին․ հայտնի է ակումբի արձագանքը Ծեծկռտուք և կրակոցներ․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել Մասիսում ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվшծներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին (Տեսանյութ) Չի բացառվում հանդիպում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ «Իրական մեղադրանքը սա է»․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am