Դավիթ Համբարձումյանը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին

Մասիսում ղեկավարի պաշտոնում առաջադրված Դավիթ Համբարձումյանը տեսաուղերձ է հղել․

«Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Այս տարիների ընթացքում մենք միասին շենացրել ենք Մասիս համայնքը, կառուցել, նորոգել և բարելավել ենք ինչպես Մասիս քաղաքի, այնպես էլ համայնքի բնակավայրերի կենսամակարդակը։
 
Զարգացրել ենք այնպիսի ուղղություններ, որոնք առաջին հայացքից անհնար էին թվում, նախաձեռնել և իրականացրել ենք բազմաթիվ խոշոր նախագծեր։ Կառուցել ենք մանկապարտեզներ, այգիներ, ՏՏ կենտրոններ, բնակչության առողջ զարգացմանն ուղղված ժամանցի վայրեր։
Բազմաթիվ նախագծեր հենց այս պահին դեռ ընթացքի մեջ են, իսկ շատ ծրագրեր պլանավորված են, որոնք պետք է դեռ իրականություն դարձնենք։
Կատարված աշխատանքի թվարկումով չեմ ծանրաբեռնի, քանի որ քարոզարշավի ընթացքում հանդիպելու եմ յուրաքանչյուրիդ հետ, և քննարկելու շատ բան ունենք։
Բայց եկեք արձանագրենք, որ այսօր Մասիս համայնքում իրականացվել են լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ. ասֆալտապատվել են բազմաթիվ ճանապարհներ, իսկ մնացած ճանապարհներն էլ ընթացքի մեջ են կամ պլանավորվածների ցանկում։
 
Իրականացրել ենք ահռելի ծավալի գազաֆիկացման, ոռոգման և խմելու ջրի ցանցի անցկացման, լուսավորության աշխատանքներ, ահռելի ծավալի վերանորոգման և շինարարական աշխատանքներ։
Սիրելի՛ բնակիչներ, համայնքի ղեկավարի աշխատանքը բարդ, պատասխանատու և ծանրաբեռնված աշխատանք է, որն ուղղված է հենց ձեզ, և այդ աշխատանքի գնահատականը հենց դուք եք տալիս։
 
Ես երկար եմ մտածել այս որոշումը կայացնելուց առաջ և հիմա ձեզ տեղեկացնում եմ, որ առաջադրվելու եմ Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու։
Ես չեմ կարող կիսատ թողնել այն ամենն, ինչ ստեղծել ենք միասին, չեմ կարող չկառուցել իմ հարազատ համայնքի համար այն, ինչ պլանավորում ենք ստեղծել ապագայում։
 
Կատարված աշխատանքներից բացի՝ ես կարևորում եմ այն միասնականությունն ու համերաշխությունը, որը տարիներ շարունակ ունենք Մասիսում։ Մեզ հաջողվել է այնպես անել, որ քաղաքական տարաձայնությունները չեն խաթարել մեր համայնքի համերաշխությունը, հետևաբար այս ընտրապայքարը ևս չի դառնալու բաժան-բաժան լինելու, մարդկանց իրար հակադրելու պատճառ։
 
Իմ մեծագույն նպատակն է շենացնել Մասիս համայնքը, քաղաքն ու գյուղերը, ապահովել ապրելու և զարգանալու համար արժանավայել պայմաններ, բարելավել այն, ինչ կա, և ստեղծել այն, ինչ պետք է լինի։
 
Վստահ եղեք, անելու ենք, ինչպես արել ենք այս ամբողջ ընթացքում։
Շարունակելու ենք կառուցել…»։
դիտվել է 5 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիան Նախիջևանի համար 20 տարվա ռազմավարական ծրագիր է մշակում Դավիթ Համբարձումյանը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Որքա՞ն գումար է նախատեսվել Աջափնյակի տոնական ձևավորումների համար. «Փաստինֆո» Մահացել է Ջեյ Ռոքֆելլերը Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքները Արտառոց դեպք՝ Երևանում Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի․ ինչ է սպասվում նրա հետագա պայքարին Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRW Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից Խոշոր հրդեհ՝ Ձորաղբյուրում Սամվել Կարապետյանի և Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ շանտաժով ու ռեպրեսիաներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ 11-ամյա երեխան, թմրանյnւթի կասկածն ու ալկոհոլը․ մայրը պահանջում է արդար քննություն. Armlur.am Միջազգային մամուլը՝ Շիկահողի մասին․ անտառների ոչնչացումը ստվերում է խաղաղության գործընթացը Գագիկ Խաչատրյանին պատգարակով են բերել նիստին Ռոնալդուն տեղեկացրել է Ալ-Նասրից հեռանալու մասին․ հայտնի է ակումբի արձագանքը Ծեծկռտուք և կրակոցներ․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել Մասիսում ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվшծներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին (Տեսանյութ) Չի բացառվում հանդիպում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ «Իրական մեղադրանքը սա է»․ Կարապետյան ՔՊ-ական նախկին պատգամավորին դարձրել են ՍԴ նախագահ չորրորդ փորձից․ նոր մանրամասներ. «Փաստինֆո» Ասեմ՝ երբ գազի գինը կթանկանա․ Դավիթ Ղազինյան (video) Իմ սիրտը տրաքում է, արդեն զզվել եմ․․․ սա ողբերգություն է․ Արամ Վարդևանյան (video) Այսի՞նքն․․․ հունիսի 8-ին պետք է 300 հազար ադրբեջանցիներ գային Հայաստա՞ն․ Հայկ Ֆարմանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am