Ծեծկռտուք և կրակոցներ․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել

Հոկտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արբաթ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում նույն գյուղի բնակիչներ 37-ամյա Արթուր Բ․-ի և 42-ամյա Արտյոմ Ա․-ի միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արթուր Բ․-ն սխալմամբ զանգահարել է Արտյոմ Ա․-ին, որի ընթացքում վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Բ․-ի հասցեին, որից հետո՝ ժամը 00։20-ի սահմաններում, Արտյոմ Ա․-ն պարզաբանումներ կատարելու նպատակով իրեն պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենայով, ինքնությունները դեռևս չպարզված մի քանի անձանց հետ, գնացել է Արբաթ գյուղի 1-ին փողոցի հասցեներից մեկը, որտեղ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Բ․-ի հասցեին, մի քանի անգամ ձեռքով հարվածել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր մասերին։ Դրանից հետո Արթուր Բ․-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեսնելով, որ Արտյոմ Ա․-ն չի հեռանում, Արթուր Բ․-ն ևս մեկ անգամ կրակել է գետնին՝ նրա ոտքերի ուղղությամբ, որից հետո Արտյոմ Ա․-ն կոտրել է Արթուր Բ․-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող և չշահագործվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի հետևի լուսարձակը և դիմել փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արթուր Բ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով Մասիսի ոստիկաների կեղմից հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նա ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին է ներկայացրել ատրճանակը և երկու չկրակված փամփուշտ, իսկ խուլիգանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ինչպես նաև նրանց և Արտյոմ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Գագիկ Խաչատրյանին պատգարակով են բերել նիստին Ռոնալդուն տեղեկացրել է Ալ-Նասրից հեռանալու մասին․ հայտնի է ակումբի արձագանքը Ծեծկռտուք և կրակոցներ․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել Մասիսում ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվшծներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին (Տեսանյութ) Չի բացառվում հանդիպում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ «Իրական մեղադրանքը սա է»․ Կարապետյան ՔՊ-ական նախկին պատգամավորին դարձրել են ՍԴ նախագահ չորրորդ փորձից․ նոր մանրամասներ. «Փաստինֆո» Ասեմ՝ երբ գազի գինը կթանկանա․ Դավիթ Ղազինյան (video) Իմ սիրտը տրաքում է, արդեն զզվել եմ․․․ սա ողբերգություն է․ Արամ Վարդևանյան (video) Այսի՞նքն․․․ հունիսի 8-ին պետք է 300 հազար ադրբեջանցիներ գային Հայաստա՞ն․ Հայկ Ֆարմանյան (video) ՔՊ-ն ցայտնոտի մեջ է․․․ բոլորը ոտքի են կանգնում․ Գոհար Մելոյան (video) Ձեզ վիրավորվա՞ծ չեք զգում, որ Փաշինյանը ասում է՝ մաֆիոզների եք սպասարկում․ հարց Դավիթ Գրիգորյանին (video) Փաշինյա՛ն, վախեցել ես, վախենում ես Սամվել Կարապետյանից․ կես քայլ հետ չի՛ լինելու․ Արթուր Միքայելյան (video) Մաֆիոզների սպասարկող դատավո՞ր եք․ Չիչոյանի արձագանքը հարցին (video) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում․ դուք սպասե՛ք, կտեսնեք․ Անդրանիկ Գևորգյան (video) «Վերնագիրը՝ ցմա՛հ ազատազրկում»․ Լավ չե՛ք ճանաչում Սամվել Կարապետյանին (video) Չաղ Ռուստամին ինչի՞ եք բաց թողնում․ Մասիս Մելքոնյանը փախավ լրագրողներից (video) «Չորս հոգով կնստեն, բլոտ կխաղան»․ Նահապետյանը հեգնում է «Ալիևացավով տառապող»․ Սամվել Կարապետյանի պատասխանը Փաշինյանին (video) «Նիկո՛լ, աննորմա՞լ ես, մե՞զ ես հարցնում, զանգի՛ Ալիևին, տես՝ ու՞ր են»․ Արման Աբովյան (video) Նիկոլ Փաշինյանը դատապարտված է լինելու անհաջողության․ Տիգրան Աբրահամյան Սպառնալիքը շատ վտանգավոր է ու իրական․ Մարիաննա Ղահրամանյան (video) Սամվել Կարապետյանի պահվածքը տեսա՛ք․ պատասխանն է մանր ու ճղճիմ մարդկանց․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) «Ալիևացավով տառապող մարդն ինձանից ի՞նչ պիտի ուզի»․ Կարապետյան Նոր ու հետաքրքիր զարգացումներ են լինելու․ Պապոյանը թող երգի՛՝ աշխարհը մերնա, մերնա»․ Դավիթ Ղազինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am