ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում

Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածություն է առաջացրել։ Թուրքական «Hürriyet» թերթի Վաշինգտոնի թղթակից Ջանսու Չամլըբելի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արդարադատության նախարարը, որոշ քաղաքական գործիչներ, դատավորներ ու դատախազներ կարող են հայտնվել այդ պատժամիջոցների թիրախում, գրում է ermenihaber.am-ը։ Չամլըբելի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը գիտակցում է, որ մինչև որոշակի քայլ չանի, Թուրքիան չի դադարեցնի Աֆրինի գործողությունը։ Բայց, մյուս կողմից, ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ կորցնել YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր») խմբավորման համագործակցությունը, որոնք Սիրիայում պատերազմ ապահովող գլխավոր ուժերն են։ «Այդ պատճառով առայժմ ԱՄՆ-ը միայն փորձում է կանխել Սիրիայում թուրքական և ամերիկյան ուժերի հնարավոր բախումը», -գրում է թերթը։ Պենտագոնում և ԱՄՆ պետքարտուղարությունում համոզված են, որ թուրքական ուժերն Աֆրինում կմնան առնվազն մինչև ամառ, երբ լրանում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի երկրորդ տարին։ «ԱՄՆ կոնգրեսը այս պահին իր պատմության մեջ ամենահակաթուրքական փուլն է վերապրում։ Այն փոքրաթիվ քաղաքական գործիչները, ովքեր դեռ որոշ չափով թուրքամետ են, իրավիճակն այսպես են նկարագրում․ «Թուրքիայի նկատմամբ ալերգիան այնքան բարձր մակարդակի է հասել, որ եթե հիմա հայկական օրինագիծը օրակարգ բերվի, ոչ ոք չի կարողանա կասեցնել, ձայների մեծամասնությամբ կընդունվի»,-գրում է Չամլըբելին։ Կոնգրեսում կարծում են, որ Թրամփի կառավարությունը պետք է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառի նաև S-400 ՀՕՊ համակարգերի գնման նախաձեռնության և Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների ազատազրկման պատճառով։ Բայց եթե ռազմարդյունաբերության ոլորտում պատժամիջոցները դեռևս չեն հստակեցվում և անորոշ ժամանակով հետաձգվում են, ապա իրավական ոլորտում դրանք ավելի վաղ կարող են գործի դրվել։ Նշվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ կոնգրեսը Թուրքիայի դեմ կարող է պատժամիջոցներ սահմանել 2012թ․ ընդունված «Մանգիտսկու օրենքի» շրջանակներում։ 2009թ․ մոսկովյան մի բանտում մահացած փաստաբան Մանգիտսկու անվան հետ կապված այս օրենքը ենթադրում է, որ մարդու իրավունքները ոտնահարած օտարերկրյա կառավարության անդամներն ու պետական պաշտոնյանների ամերիկյան կալվածքները կսառեցվեն և կարգելվի նրանց մուտքն ԱՄՆ։ Կոնգրեսը մասնավորապես պատրաստվում է կազմել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր մեղավոր են Թուրքիայում ամերիկացի քահանա Անդրեյ Բրունսոնի կալանավորման համար։ Ցանկը կուղարկվի ԱՄՆ պետքարտուղարություն, որից հետո կհրապարակվի։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am