Զոնաբենդը հայտնել է՝ երբ և որ պայմանում կմեկնեն Բաքու

Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը Բաքու մարդասիրական այցի վերաբերյալ․

«Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության հետ կապված հարցերը։ Մենք պատասխանատվություն ենք կրում նրանցից յուրաքանչյուրի համար և նրանց վտանգի չենք կարող ենթարկել։

Տարբեր երկրներից նախաձեռնությանը միացան իրենց հասարակական և մասնագիտական գործունեությամբ հայտնի կանայք, որոնք պատրաստ էին այցելել Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու ծանրոցները։

2026 թվականի հունիսից ես մի քանի անգամ դիմել եմ Ադրբեջանի օմբուդսմենին՝ առաջարկելով այցի տարբեր ձևաչափեր՝ ամբողջ պատվիրակությամբ, փոքր խմբով կամ նրա աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ: Խնդրել եմ նաև համաձայնեցնել անվտանգության պայմանները։ Ցավոք, պատասխան այդպես էլ չեմ ստացել:

Փոխարենն այս ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան Բաքու մեկնելու պարագայում իմ հնարավոր ձերբակալության մասին։ Մեզ նաև անհանգստացնում է, որ օգոստոսի 25-ից նույնիսկ Ռուբենի տեղացի փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ։ Ցանկանում ենք հուսալ, որ այդ հարցը կկարգավորվի:

Դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը։ Օգոստոսի 17-ին իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ Արտաքին գործերի նախարարությունում ունեցած մեր հանդիպումից հետո մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել, իսկ մեր գրավոր հարցումը դեռևս անպատասխան է մնում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերը զարգանում են, հայկական պատվիրակություններն այցելում են Ադրբեջան։ Սա վկայում է, որ առկա են բոլոր նախադրյալները մարդասիրական այց կազմակերպելու համար, և հայ բանտարկյալներին այցելելու հարցը պետք է ներառվի նման այցերից մեկի օրակարգում։

Մենք որոշեցինք չհետաձգել այն նամակների փոխանցումը, որոնք պատվիրակությունը պետք է անձամբ հանձներ հայ գերիներին։ Հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանը փոխանցվել է բոլոր հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ՝ խնդրանքով աջակցել դրանք Բաքու հասցնելու հարցում։ Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր նամակ կհասնի իր հասցեատիրոջը։ Կարևոր է, որ յուրաքանչյուր բանտարկյալ ստանա աջակցության խոսքեր և իմանա, որ իրեն հիշում են։

Շնորհակալ եմ պատվիրակության յուրաքանչյուր մասնակցի և բոլոր նրանց, ովքեր աջակցության նամակ են գրել։

Մեր նպատակը մնում է անփոփոխ՝ տեսնել մեր հարազատներին և վերականգնել բանտարկյալների կապն իրենց ընտանիքների հետ։ Մենք շարունակելու ենք այս աշխատանքը, մինչև նրանք բոլորը տուն վերադառնան։ Մենք գիտակցում ենք, որ այս ճանապարհը կարող է երկար լինել, բայց հավատում ենք, որ այն կհանգեցնի արդարացի լուծման»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Ալիևացավով տառապող մարդն ինձանից ի՞նչ պիտի ուզի»․ Կարապետյան Նոր ու հետաքրքիր զարգացումներ են լինելու․ Պապոյանը թող երգի՛՝ աշխարհը մերնա, մերնա»․ Դավիթ Ղազինյան (video) «Լսե՛ք, ես այդպիսի բան չասացի»․ սուր խոսակցություն լրագրողի և Դավիթ Ղազինյանի միջև (video) Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Փաշինյանին մի բան հուշե՛մ՝ գիտե՞ս՝ ինչ է սպասվում՝ Սամվել Կարապետյանին տանելով․ Դավիթ Ղազինյան (video) Զոնաբենդը հայտնել է՝ երբ և որ պայմանում կմեկնեն Բաքու Պուտինի մոտ գնալու օրերն ինչքան մոտենում են, Նիկոլը դառնում է հին Նիկոլ (video) Ռուսական գազի տարանցումը դեպի Իրան և «Հյուսիս-Հարավ» միջանցքը ռազմավարական նախագծեր են․ Ալի Բաղերի Վերջացա՛վ, «ալիևյան սահմանադրությունը» չի՛ ընդունվելու․ պատրաստ ենք․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ժողովու՛րդ, Սամվել Կարապետյանը շատ կարևոր բան է ասել․ Էդգար Ղազարյան (video) Որքան մարդ է մասնակցել Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին Ես էլ ասեմ՝ ինձ գրում են՝ էս դավաճաններից ե՞րբ եք ազատվելու, քեշ փողով ծախել են․ Դավիթ Ղազինյան (video) Ինչ է ասել Թրամփը Կատարի էմիրին Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա Փաշինյանենք ղժղժում են․․․ Ծառուկյանի գործով դատարանում ջախջախում է եղել․ Արման Աբովյան (video) Հոսանքը թանկանալու ա, գազի գինը թանկանալու ա․․․ Մեսրոպ Մանուկյանը՝ փաստերով (video) Պեսկովը՝ Հայաստանի ՀԱՊԿ աշխատանքներին չմասնակցելու մասին Մինչև -6 աստիճան ցուրտ․ նախարարությունը զգուշացնում է Լա՛վ լսեք՝ ՀԷՑ-ը վերադարձվելու է Սամվել Կարապետյանին (video) Մի տղամարդ չեղավ, որ ասի՝ ինչ է արել Սամվել Կարապետյանը․ Ղազինյանը՝ Փաշինյանի փոխվարչապետերին (video) Առաջադրվել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը «Թու թու թու լավա», արա՛, դու ո՞վ ես, որ Նարեկ Կարապետյանին տենց բան ասես․ Աշոտ Անդրեասյան (video) Ձայնագրություն եմ միացրել․․․ ինձ անձամբ Սամվել Կարապետյանը մի բան ասաց․ Դավիթ Ղազինյան (video) Բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն Լա՛վ ենք արել․ լարված երկխոսություն Արթուր Խաչատրյանի և Մեսրոպ Մեսրոպյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am